Թուրքը եկել է Սիսիանի գլխին նստել (Երևան-Գորիս մայրուղուց ընդամենը 5-8 կմ հեռավորության վրա)։ Արոտավայրերը վտանգի տակ են գրեթե ամենուրեք։ Հայաստանի բոլոր սահմանային գոտիներում, բարձունքների վրա է հիմա թուրքը, մայրուղիներում, գյուղերի մեջտեղներում էլ ադրբեջանցիներն են եկել նստել։ Ընդհանուր զինվորական հավաք, մոբիլիզացիա չկա, ադրբեջանցիների նստած տեղերից մի քանի մետր այն կողմ հայկական բանակի վարձկաններն են, որոնք ադրբեջանցիներին ջուր էլ են տալիս, ծխախոտ, ուտելիք։ Խոսում են, պահ է եղել ձեռնամարտի էլ են բռնվում, հայհոյում իրար։ Խոսում են նրանց ու մեր սահմանների մասին, ասում են բա իրենցն է, եկել են, բա պիտի իրար հետ ապրենք։ Ընդհանուր մթնոլորտը մերվողական է, թուրքին հանդուրժողական։ Չեմ ասում պիտի բոլորը թուրք ատեն, եսիմ ինչ։ Բայց որ էս տեսակ թրքասե՞ր։ Որ սեփական երկիրը էս աստիճանի չսիրի՞ էս ազգը։
Չի կարելի նման անողնաշար, սեփական լավը չիմացողին ընտրության ուղարկել։