ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը աշխարհի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել աղետալի պատերազմների հանգեցնող քաղաքականությունից և դիմակայել կորոնավիրուսային վարակին: Նրա կոչի տեքստը տեղադրված է в «Новая газета» թերթում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա հիշեցրել է, որ ընդամենը երկու տասնամյակում աշխարհը «երկու անգամ հայտնվեց մեծ տերությունների մասնակցությամբ» բախման եզրին: Նա որպես օրինակ բերել է Իրանում, Իրաքում, Սիրիայում տեղի ունեցած պատերազմները:
«Ի՞նչ է սա: Սա «պատերազմի եզրին հավասարակշռման» հին քաղաքականություն է: Վտանգավոր, արկածային քաղաքականություն», - ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքերով՝ «օդում պատերազմի հոտ է գալիս», քանի որ երկրները սկսել են անընդհատ միմյանց սադրանքների մեջ մեղադրել, դուրս գալ զենքի սահմանափակման պայմանագրերից և այլն:
Խորհրդային առաջին նախագահի խոսքերով՝ պետք է խուսափել այդ քաղաքականությունից, որի հետևանքը պատերազմն է: Գորբաչովը աշխարհի առաջնորդներին կոչ է արել մտածել։
«Կանգ առնել։ Ցանկացած գործողությունների դադարեցում, որոնք մոտեցնում են աղետին, դա այն է ինչ պատասխանատու քաղաքական գործիչները պետք է մարդկանց առաջարկեն», - հայտարարել է նախկին նախագահը՝ հավելելով, որ այժմ դա հատկապես կարևոր է, «երբ աշխարհը բախվում է ընդհանուր, ամենավտանգավոր սպառնալիքին՝ կորոնավիրուսի համաճարակին»: