Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Ռոմային» հաջողվեց եվրագավաթների ուղեգիր ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ:
«Ռոման» 2:2 հաշվով ավարտեց «Սպեցիայի» դեմ արտագնա հանդիպումը և, 62 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 85-րդ րոպեին խփեց «Ռոմայի» երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:2:
Իտալիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:
Իտալիայի առաջնությունում չեմպիոնի կոչումը ժամանաից շժուտ նվաճել էր Միլանի «Ինտերը», 2-րդ տեղում «Միլանն» է, 3-րդում՝ «Ատալանտան»