Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց FTX Crypto Cup առցանց մրցաշարում:
Մրցաշարին մասնակցում են 16 գրոսմայստեր:
Այս մրցաշարի մեկնարկային 5 տուրերում Արոնյանն առաջին պարտիայում պարտություն կրեց, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Լևոն Արոնյանը 2 միավորով առայժմ կիսում է 11-13-րդ տեղերը: Առաջատարն Անիշ Գիրին է 4 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 9-րդն է 2,5 միավորով:
Այսօր մեր գրոսմայստերը կմրցի հաջորդ հինգ մրցակիցների հետ: Նրանք են Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը, Դանիլ Դուբովը, հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը:
Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար: