Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 2020/-2021 մրցաշրջանի հաղթողը «Լիլն» է:
Ֆրանսայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Լիլը» մրցեց «Անժեի» հետ և հաղթեց 2:1 հաշվով:
Խաղային վերջին տուրում ՊՍԺ-ն ևս հաղթանակ տոնեց` պարտության մատնելով «Բրեստին» 0:2 հաշվով:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն դարձավ «Լիլը», որը պատմության մեջ 4-րդ անգամ է նվաճում այս տիտղոսը: ՊՍԺ-ն միայն երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է «Մոնակոն»: