РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունն այն մասին, որ Ուհան կորոնավիրուս ԱՄՆ-ի զինված ուժերն են բերել։ Գրում է Gazeta.ru-ն։
Շուանն ընդգծել է, որ հիվանդության աղբյուրի որոնումներով պետք է գիտնականները զբաղվեն: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը:
Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին կան վիրուսի աղբյուրների մասին շատ ոչ հուսալի և ոչ գիտական տարբերակներ, որոնք վարկաբեկում են Չինաստանը:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ենթադրել էր, որ Յուհան ԱՄՆ-ի զինված ուժերն են կորհանավիրուս բերել: