«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» 2020/21 մրցաշրջանում՝ դառնալով եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու:
Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում և խփել 41 գոլ (82 միավոր): Երկրորդ տեղում Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին է (30 գոլ, 60 միավոր): «Յուվենտուսից» Քրիշտիանու Ռոնալդուն եզրափակել է լավագույն եռյակը (29 գոլ, 58 միավոր):