«Այս օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մակարդակով քննարկումներ են ընթանում՝ ինչպես պլանավորել Ադրբեջանի «ազատագրված» տարածքներում վերականգնողական ու ռեստավրացիոն աշխատանքները»,- ասել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարը։
Նա նշել է, որ Արցախի գրավյալ տարածքներում ենթակառուցվածքային ու վերակառուցման աշխատանքներին զուգահեռ՝ առաջին հերթին կարևոր է պատմական ու մշակութային նշանակություն ունեցող հուշարձանների ռեստավրացիան։
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջան կատարելիք այցից հետո մեր գործունեությունը Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ ավելի կակտիվանա։ Մշակութային ու պատմական հուշարձանների ռեստավրացիան ու պահպանությունը կարճ ժամկետներում նույնպես խթան կհանդիսանա տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար»,- ասել է Էրսոյը։
Ըստ երևույթին, այս այցի շրջանակում է Թուրքիայի նախագահը կայցելի նաև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաք․ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռամադանից հետո պատրաստվում է այցելել Շուշի։