f

Անկախ

Անձամբ ճանաչում եմ


Ոչ, ոչ, մի շտապեք եզրակացնել, թե խոսքը վերաբերում 1957 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Անձամբ ճանաչում եմ» (Կամո) ֆիլմին։ 

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Կառլենի Հովհաննիսյանին ճանաչում եմ 2012 թվականից և նրա մարդկային հատկանիշների առնչությամբ որևէ կասկածելու առիթ չի եղել: Հաճախ ենք հանդիպել, այդ թվում իր տանը և մեկ անգամ Արտաշատի մոտակայքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, որի աշխատանքը վերահսկում էր նրա տղան:
Ի՞նչ կա այստեղ: Մարդը հույսը չի դրել ինչ-որ թմրամոլից կամ նման մեկից փող շորթելու վրա. հիմնել է փոքր բիզնեսը: 


Անհասկանալի է, թե տիկին Զարուհի Փոստանջյանն ինչ հիմքով է հայտարարում, թե գնդապետ Հովհաննիսյանը մինչև 2018 թվականը չի ունեցել ոչ մի անշարժ գույք
2016 թվականին, երբ ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ նա վիրավորվեց (դա երկրորդ անգամն էր, կարծես, առաջին արցախյան պատերազմի ժամանակ էր եղել) հրազենային կրակոցից, ընկերներով այցելեցինք նրան՝ որպիսությունն իմանալու համար: Այն ժամանակ արդեն կար անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բազմամյա տնկիներով և այլն: Այդ ժամանակ նա Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի պետն էր: Գուցե կարգավիճակով պայմանավորված՝ նա ունեցած գույքի մասին հայտարարել է Ոստիկանապետի տեղակալ նշանակվելուց հետո:

Ի դեպ, հիմա դժվար թե հիշվի, բայց նրա տղան ավտոմեքենա ունեցել է վաղուց, համենայնդեպս, մինչև հեղափոխությունը: Լավ, «գուքագրումն» այսքանով ավարտենք: Վերջին անգամ նրա հետ զրուցել եմ հեռախոսով. շնորհավորել եմ նրա պաշտոնի բարձրացումը: 2017 թվականից ի վեր չենք հանդիպել:

Հատկապես կցանկանայի նշել, որ նա ինչ-որ մեկին ծառայելով չէ, որ «իրականացրել է մեր հասարակության մեջ ապրող մի ընտանիքի երազանքը` երեք որդիների համար ձեռք է բերվել տուն տեղ, կնոջ և չափահաս երեխաների համար ավտոմեքենաներ»: 

Իսկ ինչ վերաբերում է այս ընթացքում պաշտոնի բարձրացմանը համաձայնելուն, ապա ինքս ինձ հարց եմ տվել. «Ինչու՞ պետք է համաձայներ»: Չեմ հարցրել, բայց ըմբռնումով եմ մոտեցել: Գուցե լա՞վ է, որ նրա տեսակն այս դժվար ժամանակում հենց այնտեղ է: Ի՞նչ նկատի ունեմ տեսակ ասելով: Նա կարող էր, չէ՞, 2016 թվականին ուշ հասնել ՊՊԾ ու չվիրավորվել:

Ի վերջո, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանող կառույց է: Եթե չլինեին ոստիկանները մենք միմյանց արդեն հոշոտել էինք: Մենք գիտենք, չէ՞, ինչ առանձնյակներ կան մեզնում, որոնք «առյուծ են կտրում» իրենց թաղերում, իսկ ուրիշ տեղերում կուռկուռի ձագ են դառնում:

Թեպետ տիկին Փոստանջյանի հասարակակն-քաղաքական ակտիվությունն անձամբ ինձ հիացմունք է պատճառում, այդուհանդերձ, կցանկանայի նշել, որ իրեն սազական չէ նման ոչ պարկեշտ արտահայտուններ անելը: 

Մի բան էլ. ինձ ևս զարմացնում է բանակի, իրավապահ համակարգի առանձին կառույցների դիրքորոշումը: Բայց, հատուկենտ մարդիկ կիմանան, թե ինչպես այսպես ստացվեց, թե սա ինչ խաղ է՝ «մեծ», թե «փոքր»: Միայն Ադրբեջանը և Թուրքիան չէին կարող ձեռնարկել այսպիսի խաղեր:

Բարի ծառայություն մաղթենք մեր ոստիկանությանը, որպեսզի նա այս դաժան փորձությունից նվազագույն կորուստով դուրս գա: Նվազագայուն կորուստն այստեղ պետք է հասկանալ հասարակության վստահությունը, հարգանքը վերջնականապես չոտնահարելու իմաստով

 

Գագիկ Վարդանյան

Հ.Գ. Ի դեպ, ներկայում ավտոմեքենան «ջրի գին» է, ինչը կանխատեսել էր դեռևս մեծ խաբեբա Օստապ Բենդերը. «Ընկերներ, ավտոմեքենան շռայլություն չէ, այլ՝ փոխադրամիջոց է»

Զարուհի Փոստանջյան ՀՀ Ոստիկանություն Արամ Հովհաննիսյան

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին