Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հավելվածներով կլինի, որ Հենրիխ Մխիթարյանին չեն կանչում, Արոնյանին լարում են։
Ազատությունով մի հատ սպորտային փորձագետ Խուրշուդյան կամ Բաբաջանյան կամ Ստեփան Զրպարտիչ Գրիգորյան կանչեն, որ բացատրի, հասկանանք, թե ոնց Ռուսաստանը Մխիթարյանի ոտքը կտրեց հավաքականից։
Տարօրինակ ա, որ ՊՆ-ն դեռ չի հերքել Մխիթարյանին հավաքական չկանչելու լուրը, իսկ դեգենեռատ ուսապարկերը Մխիթարյանի վիժեցման մասին ստատուս չեն գրել։
Լևոն Արոնյանի առիթով էի գրել, կրկնեմ․
- Ոչ, սըր, սա քաղաքականություն չէ։
Այս անհաջողակ դավաճանների իշխանության օրոք արժանավոր, ինքնաբավ, կյանքում հաջողությունների հասած, հաղթանակած, պրոֆեսիոնալ ու խելացի ողջերի հանդեպ են լինում հետապնդումներ, նվաստացումներ, զրպարտություններ, քֆուր-քյաֆարների ոհմակային հարձակումներ։
Հիշենք անունները՝
Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Կոնստանտին Օրբելյան, Սիրուշո, Շուշան Պետրոսյան, Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Ալվինա Գյուլումյան, Արևիկ Պետրոսյան, Հրայր Թովմասյան, Ռուբեն Սահակյան, Ալեքսանդր Ազարյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան։
Հիմա էլ Լևոն Արոնյանին են անցել։ Չնայած նրա ու Գաբրիել Սարգսյանի դպրոցը դեռ 2019 թվին էին փակել։
Իսկ ինչի՞ են հասել սրանք, ի՞նչ էին արել իրենց կյանքում մինչև դավաճանության անցնելը։ Միայն զրպարտություն, զրպարտություն, զրպարտություն, ու սկի ավտոմատ լիցքավորել չգիտեին։
- Ոչ, սըր, սա քաղաքականություն չէ։ Սա անտաղանդ մարդու նախանձն է։