Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup առցանց մրցաշարում:
Արագ շախմատի հեռավար այս մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, տարավ երկու պարտություն և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր միավոր Արոնյանն այժմ 12-րդն է: Առաջատարները երեքն են` Կարուանա, Նակամուրա, Ռաջաբով: Նրանք ունեն 6,5 միավոր: