«Ի զարմանս ինձ, ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը: