f

Անկախ

ՀԱՅՈՑ ՉՊԵՏՈՒԹՅՈՒՆ


Գուցե պատմաբանները բացատրեն, թե արդյոք համաշխարհային պատմության մեջ, եղե՞լ է այնպիսի պետություն, որի ղեկավարությունը քարոզի և արդարացնի թշնամական երկրի նկրտումները սեփական հայրենիքի նկատմամբ․

Բերենք մի քանի օրինակներ բոլորը չեմ հիշում․

-Եկեք պայմանավորվենք, որ ցանկացած դեպքում մեզ պարտված չենք համարելու։

-Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր։

-Շուշին 90%-ով ադրբեջանական քաղաք էր։

-Կարևոր չի թե այդ տարածքը պատմականորեն ում է պատկանել։

-Շուռնուխում ադրբեջանցիներն եկել են իրենց տուն։

- Բանակը պետք է ժողովրդին պաշտպանի, ոչ թե ինչ-որ ամայի տարածքներ։

-Կան ադրբեջանական տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են։

-Տավուշի մարզի ․․․․․գյուղերը Ադրբեջանին են պատկանում։

Եվ այսպես շարունակ։

Ամենատարօրինակն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք, և ոչ միայն հանդուրժում այլև լուրջ դեմքով պատրաստվում դրանց հետ գնալ ընտրությունների։ Ավելին, դրանց ցուցակում են հայտնվում, ոչ միայն վերոնշյալ «մտքեր» ասողներն , այլև նոր, ներեցեք՝ նախկին դեմքեր։Եվ սրանք բոլորը հանգիստ քայլում են փողոցներով, հրավիրվում հեռուստաընկերոություններ հարցազրույցների, նաև հարգանք են վայելում իրենց և ոչ միայն իրենց շրջապատում։ Որքան էլ ոմանք իրենցից դուրս գան, չհամակերպվեն այս իրավիճակին, այս ամենը նշանակում է, որ մեր ժողովուրդ ասեմ, ազգ ասեմ, թե հասարակություն, ոչ միայն պետական մտածողությունից , այլև տարրական ինքնապաշտպանական բնազդից զուրկ է։ Այո, միայն նմատատիպ «մտքեր» հայտնելը հակապետական է, իսկ հանրության անտարբերությունը տանում է ուղիղ դեպի պետության կործանման։ Այսպիսի «մտքերը» շատ ավելի մահաբեր են, քան թշնամու Բայրակթարները, և մեզ նման «հակառակորդ» ունենալը ցանկացած երկրի համար ուղղակի նվեր է։ Այսօր Հայաստանում, ոչ միայն իշխանությունն է «5-րդ շարասյուն», այլև ժողովրդի այն ստվար հատվածը, որն այս ամենը հանդուրժում է։

 

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին