f

Անկախ

ԱՆ նոր նախագիծը հանգեցնելու է անձանց իրավունքների խախտման․ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա


2021թ. մայիսի 21-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ՀՀԱ-ին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի մշակման փուլում գտնվող հրամանի մի նախագիծ եւ միաժամանակ հայցել է դրա վերաբերյալ Ասոցիացիայի դիրքորոշումը:

Ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ասոցիացիան ուղարկել է իր դիրքորոշումը գրավոր կերպով՝ մանրամասն նկարագրելով տվյալ նախագծի՝ մեր կողմից հայտնաբերված բոլոր խնդրահարույց կետերը։

Գիտակցելով ընդունման դեպքում տվյալ նախագիծի ուղղակի բացասական ազդեցությունը մեր ոլորտի վրա, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել դրա հիմնական դրույթները եւ մեր կողմից արտահայտված դիրքորոշման հիմնական կետերը։

Նշված նախագծով պլանավորված է ստեղծել Հանձնաժողով, որին ի թիվս այլնի վերապահված են մեղմ ասած խնդրահարույց լիազորություններ:

Այսպես՝ Հանձնաժողովը այն կազմակերպություններին, որոնց աշխատակիցների առնվազն 70%-ը ստացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստում, տրամադրում է այդ հանգամանքը հավաստող տարբերանշան; պետական մարմիններին եւ շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություն՝ տարբերանշան ունեցող կազմակերպությունների ցանկն իրենց պաշտոնական կայքերում տեղադրելու վերաբերյալ; կազմակերպում է տարբերանշանի վերաբերյալ հանրության իրազեկումը:

Տվյալ գործողությունները այս նախագիծը դարձնում են հակասահմանադրական, ապօրինի եւ հակաիրավական, այն պատճառով, որ կխախտեն ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության մեջ տեղ գտած որոշ նորմերը։

Նախագիծը իրագործելու դեպքում պետությունը կդրսեւորի խտրականություն ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ, քանզի կսահմանի տարբերակում ընկերությունների միջեւ՝ հիմնվելով մի ցուցանիշի վրա, որի նկատմամբ ընկերությունները չունեն որեւէ ազդեցություն։ Ավելին, այդ ուղղությամբ ընկերության կողմից ցանկացած քայլ կլինի ապօրինի եւ կխախտի ոլորտի աշխատակիցների իրավունքները։

Հանձնաժողովի գործողությունները, որոնք ուղղված են տարբերանշանի տրամադրմանը եւ դրա հետ կապված պետական մարմինների եւ հասարակության իրազեկմանը, ուղղակի միջամտություն են տնտեսական գործունեությանը, քանզի դրանով սահմանափակվում է շուկայական ազատ մրցակցությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ տվյալ հրամանի նախագիծը հակասում է ոլորտը կարգավորող իրավական ակտերին եւ հանգեցնելու է անձանց իրավունքների խախտման, ինչի պատճառով հորդորում ենք ձեռնպահ մնալ այն ընդունելուց:

ՀՀ Առողջապահության նախարարություն Հայաստանյան հյուրանոցների ասոցիացիա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին