Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 250 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնում է Leggo.it կայքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում մահացել է 1266 մարդ:
Մեկ օրում վարակվածների թիվը կազմել է 2116 մարդ: Ներկայումս Իտալիայում կորոնավիրուսով վարակված է 14955 մարդ:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում բուժվել է 1439 մարդ: