Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս չեկավ FTX Crypto Cup առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Արագ շախմատի հեռավար այս մրցաշարի 11-15-րդ տուրերում Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: 15 հնարավորից հավաքելով 8 միավոր հայ շախմատիստը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը և չի շարունակի պայքարը քառորդ եզրափակչում:
FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարն է: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: