f

Անկախ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն Լոռու և Գեղարքունիքի դպրոցները. ԿԳՄՍՆ


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ 2014 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Դրա շրջանակում ՀՀ վեց մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50.000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ: Այս տարի նախատեսվում է ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այդ նպատակով Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործընկերների համակարգող հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ մարզպետարանների, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, միջազգային ու տեղական դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության առաջնահերթությունները և հետագա պլանները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Ըստ փոխնախարարի՝ այդ ժամանակահատվածը, սակայն, հնարավորություն է տվել առավել ամբողջական վերլուծել տվյալ մարզում ծրագրի համար անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների առկայությունը և սեպտեմբերից մարզի դպրոցների երեխաներին ապահովել տաք սննդով:

«ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է միավորել ջանքերը՝ երկու մարզում ապահովելու ծրագրի՝ հնարավորինս ամբողջական և որակյալ անցումը:  Ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Մենք խիստ կարևորում ենք այս խնդիրը, քանի որ հանրակրթության բովանդակային փոփոխությունների մեջ կարմիր գծով անցնում է առողջ ապրելակերպի գաղափարը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հիմնվելով դեռևս 2008 թվականից ներդրված «Առողջ ապրելակերպ» դասընթացի վրա՝ նախարարությունը նպատակ ունի չափորոշչային փոփոխություններից հետո դպրոցներում ունենալ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ: Այս հարցում, ըստ փոխնախարարի, հնարավոր է համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետ: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ փորձ է արվելու բաղադրիչը դիտարկել իբրև ուսումնական գործընթաց, երբ դասերի ժամանակ խոսելով առողջ սննդի առանձնահատկություններից՝ երեխաները դրանում գործնականում համոզվելու հնարավորություն ստանան:

ՊՀԾ Հայաստանի ռազմավարությանն ու առաջիկա առաջնահերթություններին իր ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենի տեղակալ Նանա Սկաուն:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Համբարձում Սաֆարյանը:

Հանդիպմանը ներկայացվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքները, ինչպես նաև առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները: Նշվել է, որ ազգային ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՄԱԿ ՊՀԾ-ի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների և ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ: Համագործակցության արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են խոհարարները՝ անվտանգ, առողջարար և համեղ սնունդ պատրաստելու նպատակով: Չնայած արձանագրված հաջողություններին՝ դպրոցների մեծ մասի համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում:

Խնդիրը հնարավոր չէ լուծել միայն մարզի և դպրոցների միջոցներով, հետևաբար հնարավոր նվիրատուների համաժողովը նախաձեռնվել է` դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման հարցում ստանալու նրանց աջակցությունը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 100.000 երեխաներ ապահովվել են սննդով (այդ թվում՝ ՄԱԿ ՊՀԾ կողմից), ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի և առողջ ապրելակերպի գաղափարների զարգացման գործընթացներում։ Տաք սնունդ պատրաստելու նպատակով ՀՀ կառավարությունը 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի հաշվով դպրոցներին հատկացնում է օրական 140 դրամ։

ՀՀ ԿԳՄՍ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին