Աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 167,011,807 դեպք:
Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ COVID-19-ով վարակված հիվանդների մահվան թիվը հասել է 3 472 068-ի:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյզուսը հայտարարել էր, որ աշխարհում կարող է նոր ավելի մահացու վիրուս հայտնվել:
Հիշեցնենք, որ ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 167 միլիոնը։