f

Անկախ

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. Կորոնավիրուսակիր օրերի տնտեսական տեղեկատվությունը


Այս օրերին մեր տարածաշրջանի տնտեսական տեղեկատվության ընդհանուր թեմաները նավթի համաշխարհային գներն ու կորոնավիրուսի հնարավոր հետևանքներն են։ Տնտեսական տեղեկատվության վերնագրերն ու թեմաները բնութագրական են։ Ադրբեջանական մամուլը, օրինակ, հիշեցնում է խորհրդային միագիծ քարոզչությունը։ Դա նկատելի է վերնագրերից՝ «SOCAR-ն արժեթղթերի նոր ռեկորդ է խփել», «Ադրբեջանը առանց որևէ խնդրի կլուծի միջազգային շուկայում էներգակիրների գնանկման հետ կապված խնդիրները»։ Այս վերջին հրապարակմանը հեչ համահունչ չէ հաջորդ նյութի վերնագիրը՝ «Պետությունն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը նավթի գնի տատանման բացասական երևույթները մեղմելու համար»։ Զուգահեռ ֆինանսների նախարարը հայտարարում է, որ «նավթի ընթացիկ գները բյուջետային ծախսերի տեսանկյունից խնդիրներ չեն ստեղծի»։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տարածաշրջանային երկրներում տնտեսական թեմայի մեջ «մոդայիկ է» բանկային թեման։ Ադրբեջանում գրում են, որ «երկարաձգվել են բանկային ավանդների ապահովագրման ժամկետները։ Իսկ վրաց մամուլը հենց սկզբից տեղեկացնում է, որ երկրի երկու խոշոր «TBCBank»-ը և «Վրաստանի բանկը» հայտարարում են, որ իրենց հաճախորդ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հոգսերն այս օրերին թեթևացնելու միտումով երեքամսյա ժամկետով հետաձգում են հաճախորդների վարկային պարտավորությունները։ Ընդ որում, առաջին բանկը կփորձի օգնել զբոսաշրջության ու հասարակական սննդի ոլորտում իր վարկառուներին։ Իսկ մյուսը՝ սպառողական վարկեր վերցրած բնակչությանը։

Այս թեման մի փոքր ուշ կհայտնվի նաև մեր տնտեսական լրատվության մեջ։ Բայց վրաց լրատվությունը նաև գրում է, որ երկրում 3 մլն դոլարանոց ծրագիր է սկսվել, որի նպատակը ՏՏ ոլորտի ինժեներների վերապատրաստումն է։ Գրում ու ավելացնում է, որ կառավարությունն ու բանկերը միասին քննարկում են ստեղծված իրավիճակը։ Մամուլը բաց նշում է, որ վարակվածների քանակը 25 է, մեկուսացվել է 126 մարդ, ևս 46-ը «ինքնամեկուսացման» մեջ է: Նրանց ինքնամեկուսացումը, բնականաբար, հսկվում է՝ երեք մարդ ոստիկանություն է տարվել այդ ռեժիմը խախտելու պատճառով։ Հրապարակվել է նաև, որ 2019-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Վրաստանում կազմել են 1․27 մլրդ դոլար, որը 0․2 տոկոսով ավելի բարձր է 2018-ի նույն ցուցանիշից։

Մեր տնտեսական տեղեկատվության մեջ հիմնականը նավթի համաշխարհային գների մասին նյութերն էին։ Պարզ սպառող-ընթերցողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե մենք նավթ արտահանող երկիր ենք, ու այդ պատճառով ենք հստակ պարբերականությամբ անդրադառնում այս թեմային։ Բայց փորձագիտական, պարզ լրագրողական բազմաթիվ նյութերից հասկանալի է դառնում, թե որն է մեր ընդգծված հետաքրքրասիրության պատճառը։ Նավթի ցածր գների պատճառով հնարավոր է՝ նվազի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը (հետո կհայտնվեն նյութեր, որ արտագնա աշխատանքի մեկնողներին կխանգարի նաև կորոնավիրուսի պատճառով հայտարարված պանդեմիան)։ Հետևաբար այս տարի հնարավոր է՝ նվազեն տրանսֆերները։ Սրան զուգահեռ՝ մեր տարբեր պաշտոնյաներ դրական ու հուսադրող տեղեկատվություն են տարածում։ Օրինակ՝ այս բնույթի՝ «Բժշկական դիմակների բավականաչափ քանակ է ներմուծվել» կամ «Ալկոգել արտադրվում է անհրաժեշտ ծավալներով»։ Հետո հայտնվեցին նախ դիմում-կոչեր բանկերին՝ վարկերի հետաձգման առաջարկով։ Հետո բանկերը կամաց-կամաց սկսեցին համաձայնել։

Ընդհանրացնելով կարելի է ասել հետևյալը. մեր տարածաշրջանային տեղեկատվության ոլորտում հիմնականը համաշխարհային համաճարակի հնարավոր ազդեցությունների վերլուծությունն է։ Իսկ այդ համաճարակի վտանգը ինչ-որ չափով նույնացրել է մամուլը։ Բոլորը փորձում են իրենց ընթերցող-սպառողներին փոխանցել պաշտոնյաների լավատեսական կանխատեսում-կարծիքները։ Նման իրավիճակում հնարավոր է, որ դա բնական է ու խոհեմ։ Բայց չենք կարող չնկատել, որ Վրաստանի պարագային զուգահեռ նաև ներկայացվում են տնտեսական հաշվետվություններ ու իրագործվող ծրագրեր։ Իսկ դրանք մեր մյուս հարևանի ու մեր մոտ բացակայում են։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

տնտեսություն Արա Գալոյան նավթի գներ կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել
Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի
«Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների  թիվը 156-ի է հասել
Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարանՔոչարյանի ֆրանսահայ փաստաբան
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն
Բժիշկը՝ կորոնավիրուսը կանխելու նպատակով ջրի անհրաժեշտության մասին
Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից.Տաթևիկ Ռևազյան
Զգուշացում գործող իշխանավորին. Երկիր ծիրանի
Սերգեյ Ավետիսյանի փոխարեն բերևեցին դրեցին տոմսավաճառ Տաթևիկ Ռևազյանին, որը թքած ունի հայրենիքի վրա. Նարեկ Մալյան
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել
Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Թրամփը բացատրել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում
Իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են. Իմ քայլի պատգամավոր
Հանրապետությունում դեռ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
Պոպուլիզմի մահը
Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում. Արփինե Հովհաննիսյան
Արտաշատի բժշկական կենտրոնը օրեր առաջ վերապրոֆիլավորվեց և այսուհետ սպասարկում է միայն կորոնավիրուսով պացիենտներին
Փլուզում է տեղի ունեցել Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան
Տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա. Դեսպանություն
ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ
Ավելին
Ավելին