Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ մեր 18 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքին առնչվող դեպքերն են, և մենք որոշակի կարծիք ունենք, որ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին ու նրանց շրջանակը: Մեկուսացված է մոտ 200 մարդ, բայց այստեղ 100%-ով վստահություն ունենալ չի կարելի, և այս առումով մենք ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը»,- ասաց Փաշինյանը:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18 է: