Ամերիկյան Apple կորպորացիան կորոնավիրուսի պատճառով Չինաստանի սահմաններից դուրս փակում է իր խանութները; Համապատասխան հայտարարություն տարածել է ընկերության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Մանրածախ խանութները կփակվեն մինչև մարտի 27-ը: Բացառություն են կազմում մայրցամաքային Չինաստանում, Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում առևտրային կետերը:
Ընկերությունը նման միջոցներ ձեռնարկել է կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ֆոնին աշխատակիցներին և հաճախորդներին պաշտպանելու նպատակով: Բացի այդ Apple-ը գումարներ է նվիրաբերել COVID-19- ի ուսումնասիրման համար:
Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 143 հազար մարդ: Միևնույն ժամանակ, 72302 վարակվածի հաջողվել է բուժվել, իսկ 5388-ը մահացել են: