f

Անկախ

Գերտերություններն իրենց պլաններն ունեն, որոնցից մեկն էլ Արցախում համատեղ բնակության ծրագրի իրականացումն է։


Հարգելի գործընկերներ,

սիրով  առաջարկում  ենք ձեզ լուսաբանել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի և «Արդարություն» կուսակցության նախընտրական հանդիպումները և այդ նպատակով տրամադրում ենք ձեզ հում տեսանյութ և լուսանկարներ, որոնք դուք կարող եք ազատորեն օգտագործել ձեր հրապարակումներում:

Մարտի 14-ին Վիտալի Բալասանյանը և Արցախի «Արդարություն» կուսակցությունը շարունակեցին քարոզարշավը Մարտունու շրջանի գյուղական համայնքներում  

«Պետական սահմանի պաշտպանության ձևաչափը փոխելու ենք։ Բանակում լուրջ խնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն։  Հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների անվան տակ կասկածելի տարրեր ներխուժում են բանակ՝ չի կարելի։ Բանակի վերահսկողը և պատասխանատուն պետք է լինի միայն պետությունը»,- հայտարարեց ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նրա ու իր թիմակիցների՝ «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հիմնական առանցքում ունենալով երկրի անվտանգության և արդարության հաստատման հարցերը։ Վիտալի Բալասանյանի խոսքով, եթե ժամանակին պահվեր այն արդարության սկզբունքը, երբ «հացն ու մահը հավասար կիսում էինք», այժմ երկիրն այս դժվարին իրավիճակում չէր հայտնվի՝ բոլոր առումներով։ Չէր լինի 2016-ի ապրիլը, չէր լինի տնտեսական այն ծանր կացությունը, որի պայմաններում ապրում է հաղթանակած ժողովուրդը։ Տարածաշրջանում լուրջ խմորումներ են ընթանում, և այս պայմաններում արցախցին չպետք է թույլ չտա կամակատար իշխանություն Արցախում։ Գերտերություններն իրենց պլաններն ունեն, որոնցից մեկն էլ Արցախում համատեղ բնակության ծրագրի իրականացումն է։ «Ես դեմ եմ դրան։ Այն մեծ վտանգներ է պարունակումԳերտերություններն իրենց պլաններն ունեն, որոնցից մեկն էլ Արցախում համատեղ բնակության ծրագրի իրականացումն է։ «Ես դեմ եմ դրան։ Այն մեծ վտանգներ է պարունակու։ Դրա հետևանքով էր, որ ունեցանք 1988-ը։ 1920-ականներին նման մի ծրագրի հետևանքով Արցախի հայկական գյուղերը հայտնվել էին ադրբեջանական բնակավայրերի մի քանի օղակից բաղկացած շրջափակման մեջ։ Անցանք ազատագրական պայքարի այս դժվարին ճանապարհը, պատմությունը բոլորիս է հայտնի։ Այսքանից հետո այժմ նորից քննարկել համատեղ բնակության ծրագիր, ուղղակի կործանարար է։ Ուզում են Լաչինի հարավային շրջանում նման բան իրականացնել, չի կարելի թույլ տալ»,- հայտարարեց Արցախի հերոսը։

Առաջնային են ինչպես բանակի և պահեստազորի խնդիրների լուծումն, այնպես էլ քաղպաշտպանության հարցերը, որոնց առումով ևս արցախցին պետք է պահանջատեր լինի իշխանությունից։ Դեռեւս 2017-ին իր անմիջական մասնակցությամբ այդ փաթեթները մշակվել են, սակայն այդպես էլ պատշաճ գործողության մեջ չեն դրվել։ Այնինչ, քաղպաշտպանությունը միայն պատերազմը չէ, կան բազմաթիվ այլ աղետներ, որոնց Արցախը պետք է պատրաստ լինի դիմակայել։ «Նույն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու մասին ենք խոսում այժմ, հենց քաղպաշտպանության խնդիր է։ Արցախը պետք է հարյուր տոկոսով պատրաստ լինի ցանկացած պաշտպանության,  այլընտրանք չունենք»,- նշեց Բալասանյանը։

 

Վիտալի Բալասանյան Արցախի ընտրություններ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին