Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնել են, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 461 347 դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով ՝ համաճարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 167 492 769 հաստատված դեպք:
COVID-19 կորոնավիրուս ունեցող հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3 482 907-ի:
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյզուսը հայտարարել էր, որ ներկայում ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութերի ապարտեիդի» վիճակում: