ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զանգվածային հրաձգության ֆոնին կոչ է արել երկրի Կոնգրեսին դադարեցնել «զենքի կիրառմամբ բռնության համաճարակը»: Նրա հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ Կոնգրեսին անհապաղ միջոցներ ձեռնարկել և ուշադրություն դարձնել ամերիկացի ժողովրդի կոչին ... Փամփուշտով խլված յուրաքանչյուր կյանք խրում է մեր ժողովրդի հոգին», - նշել է պետության ղեկավարը:
Նրա խոսքերով ՝ զենքերի սեփականատերերի մեծամասնությունը նույնպես աջակցում է կրակոցներով միջադեպերի դեպքերի քանակը նվազեցնելու միջոցներին:
Բացի այդ, Սան Խոսեում վերջին հրաձգության զոհերի հիշատակին ամերիկացի առաջնորդը կարգադրել է մինչև մայիսի 30-ը իջեցնել պետական դրոշները Սպիտակ տան և ԱՄՆ-ի բոլոր պետական գերատեսչություններում, ինչպես նաև արտասահմանում գտնվող դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:
Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում մայիսի 26-ին հրաձգություն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ ութ մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել: