BFM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Նանթ քաղաքի մերձակայքում ոստիկանի վրա հարձակված տղամարդը ծանր հոգեկան հիվանդություն է ունեցել: Գրում է Gazeta.ru-ն։
Ձերբակալության ընթացքում 40-ամյա մի տղամարդ կրակ է բացել և աննշան վնասվածքներ հասցրել ոստիկանության ևս երկու սպայի ուղղությամբ: Նրանք էլ իրենց հերթին էին կրակ բացել նրա վրա: Կասկածյալի վիճակը գնահատվում է որպես ծանր, նա հիվանդանոցում է:
Ավելի վաղ Ֆրանսիայի Լա Շապել-սյուր-Էրդր քաղաքում անհայտ անձը դանակով ծանր վիրավորել էր ոստիկանության սպային:
Հարձակվողը խլել էր ոստիկանի ծառայողական զենքը, որից հետո հանցագործության դեպքի վայրից փախուստի դիմել: Ազգային ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումը սկսեց որոնողական աշխատանքներ իրականացնել, որոնցում երկու ուղղաթիռներ էին ներգրավվել: Կոմիսարիատի աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր: Այլ մանրամասներ անհայտ են: