1991 թ. նոյեմբերից ի վեր Իրանն առաջին անգամ նավթ և նավթամթերք է արտահանել ԱՄՆ, միջին օրական պաշարները կազմել են 33 հազար բարել։ Այդ մասին վկայում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկայի տեղեկատվության վարչության (ՇՄԱԳ) հրապարակած տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Զեկույցում նշված է նաև, որ 2020 թ․ հոկտեմբերին ԱՄՆ-ն Իրանից օրական 36 հազար բարել նավթի արտադրանք է ներմուծել: Իրանը վերջին անգամ նավթ է արտահանել Միացյալ Նահանգներ 1991 թվականի նոյեմբերին: Այդ մատակարարումների միջին օրական ծավալը կազմել է 64 հազար բարել: ԱՄՆ գերատեսչությունը մեջբերում է 1973 թ․ տվյալները:
Դրանց տվյալներով ՝ Իրանը 1971-1979 թվականներին պարբերաբար նավթ ու նավթամթերք է արտահանել ԱՄՆ: Դրանից հետո առաքումները պակաս կանոնավոր դարձան:
1988թ․ ԱՄՆ-ը Իրանից օրական ներկրում էր 1000 բարել նավթ և նավթամթերք, իսկ հետո ներմուծումը դադարեցվեց մինչև 1991-ի հուլիս: Իրանը նավթ է մատակարարել ԱՄՆ-ին ևս հինգ ամիս, որից հետո մատակարարումները կրկին դադարել են մինչև 2020 թ․ հոկտեմբեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը պատրաստվում է ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում մեծացնել նավթի արդյունահանումը: