f

Անկախ

Ռուսաստանն Անդրկովկասում. ժամանակն է ավելի ագրեսիվ սակարկել խաղաղությունը


Բացառիկ իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի շուրջը: Երևանը վստահեցնում է, որ պատերազմը բնավ չի փոխել կոնֆլիկտի բնույթը, դրա լուծումն ապագայում է, «պարզապես» փոքրացել է անկախ Արցախի Հանրապետության տարածքը: Բաքուն համարում է, որ Հայաստանը հանձնվել է, իր երկրի տարածքային ամբողջականությունը  վերականգնվել է, «պարզապես» Ադրբեջանի պատմա-աշխարհագրական Ղարաբաղի մարզի մի մասը ժամանակավորապես վստահված է խաղաղապահներին: Այսպիսով եթե ոչ նոր պատերազմը, ապա նոր ճգնաժամն անխուսափելի է:

Իրավիճակի սրացման հավանականությունը մեծացնում է երկու պետությունների աշխարհառազմավարական տարբերությունը: Հարկ է խոստովանել, որ վերջին գրեթե 30 տարվա ընթացքում Ադրբեջանին հաջողվել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, ոչ ամեն ինչով հաճելի, բայց հասկանալի ավելի խոշոր խաղացողներին: Պարզ ասած, այդ խաղացողները ստիպված են հաշվի նստել այդ պետության շահերի հետ հանուն նրա, ինչ ունեն և հանուն նրա, ինչի հույսն ունեն ապագայում: Կարելի է ավելի կոպիտ ասել. ոչ այնքան այդ խաղացողներն են օգտագործում Ադրբեջանին, որքան Ադրբեջանն է օգտագործում նրանց: Հարաբերականորեն քաղաքավարի, բայց հաստատակամ մերժելով արևմտյան ինստիտուտների՝ երկիրը «բարեփոխումների գազարին» նստեցնելու փորձերը (այժմ) և  «հանուն եվրոատլանտյան միավորման»  (ինչ-որ ժամանակ ապագայում):

Հազվադեպ են դրական արդյունքներով ավարտվում նաև ԵԱՏՄ-ի հետ մերձենալու առաջարկությունները: Բաքվին, որպես կանոն, հաջողվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում հասնել այն օգուտներին, որոնք ի սկզբանե մատուցվում էին որպես հնարավոր միայն բազմակողմ ինտեգրացիոն կառույցների շրջանակներում: Այսինքն՝ այստեղ նույնպես գործում է նույն ուղերձը. «Գնահատեք մեր բարի վերաբերմունքը ոչ ավելի, բայց և ոչ պակաս, քան մենք ենք գնահատում ձերը»: Զարմանալի է, բայց Ռուսաստանն Արևմուտքի հետ հարաբերություններում սկսել է շեշտադրել այդպիսի մոտեցումը միայն վերջին ամիսներին, երբ որոշ «Տաբակ պետությունների» [Պուտինի համեմատությունն է Քիփլինգի հեքիաթի Տաբակ շնագայլի հետ- խմբ.] վարքագիծն անտանելի դարձավ: Իսկ Բաքուն աստիճանաբար է ընտելացրել դրան իր գործընկերներին: Այդ իսկ պատճառով նրա գործողություններն ընկալվում են առանց հիստերիայի, եթե անգամ Ադրբեջանը թույլ է տալիս իրեն բացահայտ կոպտություն, «սխալներ, որոնք հանցագործությունից էլ վատ են»:

Այո, տակտիկական մակարդակում և այն հարցում, ինչն առնչվում է ղարաբաղյան փաթեթին, Բաքուն առնվազն երկու լուրջ սխալ է թույլ տվել: Հաղթանակի երանությունը չար ծառայություն է մատուցել նրան: Իլհամ Ալիևն արդեն երեք անգամ վիրավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Առաջին անգամ, մարտական գործողությունների ավարտից մի ամիս անց, նա դա արեց առերես և հրապարակայնորեն՝ համաձայնելով ընդունել նրանց, բայց հանդիպման ընթացքում հայտարարելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ Էնդրու Շեֆերին և Ստեֆան Վիսկոնտիին, նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին.

«Ձեր ժամանումը ձեր գաղափարն է եղել: Ես կարող եմ դա ասել ևս մեկ անգամ տեսախցիկների առջև: Ես չեն հրավիրել Մինսկի խմբին: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Եթե ուզում եք ասել տեսախցիկների առջև, ասացեք: Եթե ոչ, կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»:

Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը ներկա չէր: Նրա փոխարեն և կարծես կողքից տեղի ունեցողին հետևում էր ՌԴ դեսպանը Բաքվում՝ Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Ալիևն ավելացրեց, որ «կարգավորումը» ոչ թե Մինսկի խմբի, այլ Ադրբեջանի և Ռուսաստանի ավանդն է:

Բայց արևմտյան դիվանագիտությունը գիտի, թե ինչ ջերմաստիճանով մատուցել այն ուտեստը, որի անունն է «վրեժ»: Կրկնենք, նման վարքագիծը  МГИМО-ի շրջանավարտի սխալն էր: ԵԱՀԿ առաքելությունը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, և նրա խնդիրն է կոնֆլիկտի կարգավորումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը: Բաքուն կարող էր հույսը դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի պառակտման վրա, բայց այդ հույսը չարդարացավ: Ջոզեֆ Բայդենը և Էմանուել Մակրոնը, իրար հերթ չտալով, սեր են խոստովանում Հայաստանին և փորձում են հետ բերել անցած տարվա աշնանը կորցրած դիրքերը: Մոսկվան ոչ միայն խանդի տեսարաններ չի սարքում, այլև զգուշորեն խրախուսում է նրանց: Սերգեյ Լավրովն առօրեական ոճով, որպես ինքնին հասկանալի բան, ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը ապագայի գործ է: Վերջին հաշվով, ո՛չ այն հանդիպման ժամանակ, ո՛չ հետագայում ինքը՝ Ալիևը, չի հայտարարել ԵԱՀԿ ՄԽ կազմից դուրս գալու մասին (ինչը կարգելափակեր նրա աշխատանքը): Ռուսաստանը պարտավոր չէ Հռոմի պապից ավելի սուրբ լինել:

Եվ այդ ամենը կարելի էր հեշտ կանխատեսել: 2025 թվականին որոշվելու է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը: Մինսկի ձևաչափը վերացնելու դեպքում Մոսկվան կմնար մեն-մենակ Բաքվին և Անկարային դեմ հանդիման, ուղիղ ասենք, Ադրբեջանում իր ռազմաբազան և հակամարտող կողմերի վրա ազդեցության մյուս լծակները  պահպանելու հարցում:

Ոչ, եթե 2025-ին Բաքուն որոշի վերջ դնել ԼՂ հարցին և հայտարարի միայն, որ հավանաբար չի երկարացնի խաղաղապահների մասին համաձայնությունը, և եթե Վաշինգտոնն ու Փարիզը ցանկանան ինչ-որ կերպ «վերականգնել հեղինակությունը» Հայաստանի առջև, հենց նրանք ստիպված կլինեն ամրապնդել հայտարարություններն առավել կարևոր նախաձեռնություններով: Ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը ճանաչելու նախաձեռնությունները: Ռուսաստանի համար  «ցամաքում» աշխատանքն էլ արդեն քիչ  չէ:

Բաքուն իր տարածքում արտասահմանյան   զորքի խնդիրը «տաք»  է պահում և թույլ է տալիս  անմեղսագիտակ հայրենասեր ընդդիմադիրներին պարբերաբար բողոքի ցույցեր անելԿրեմլը նույնպես պատրաստվում է ապագա սրացմանը: Մասնավորապես՝ սառեցնելով անցյալ տարվա նոյեմբերի 9-ին  ռուսական МИ-24 ուղղաթիռի կործանման և դրա անձնակազմի զոհվելու թեման: Կասկած չունենաք, որ անհրաժեշտ պահին Ռուսաստանը կկարողանա տիեզերական նշանակություն հաղորդել այն փաստին, որ այդ հանցագործության համար Ադրբեջանում մինչև հիմա ոչ ոք չի պատժվել: Ծանրագույն արտաքին քաղաքական հետևանքներով: «Պոմիդորներով չեք պրծնի»:

Հիպոթեզը հիպոթեզի հիման վրա անշնորհակալ գործ է, բայց ինը մեկի դեմ. Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ադրբեջանը չեն դիմի ծայրահող միջոցների, և կողմերը համաձայնության կգան, որ հարցը թողնեն հերթական հինգ տարվան: Իսկ հետո ևս հինգ տարով: Ռուսաստանին իր բազայի մասին համաձայնության երկարացումը հերթական հինգ տարով միանգամայն ձեռնտու է: Ռուսաստանը կարողանում է սպասել: Ամրանալով  նորանոր դիրքերի վրա (տե՛ս «Где остановится Путин после Белоруссии и Украины?» ): Ցանկալի է ասել, որ արևմտյան գործընկերների նման վարքագիծը վերջականապես կտապալի իրենց ազդեցությունը հայ հասարակության վրա, բայց դա չափից ավելի լավատեսական կլինի (այդ մասին ստորև):

Երկրորդ սխալն անմիջականորեն կապված է առաջինի հետ: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման առանցքային չափանիշը մեկ անգամ չէ, որ ասվել է թե՛ մինչ և թե՛, որ շատ կարևոր է, 44-օրյա պատերազմից հետո: Դա կողմերի հաշտեցումն է: Եթե դա ձեռք բերվի, ապա որպես վերջնական կարգավիճակ Բաքուն կարող է պնդել ինքնավարությունը: Եթե հաշտություն չլինի, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը (Կոսովոյի հանձնարարականների նմանությամբ, որտեղ երկրամասի համակեցությունը Սերբիայի կազմում Արևմուտքն անհնարին համարեց): Բաքվի հայտարարությունն այն մասին, որ հայերը կստանան «հավասար իրավունքներ Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ» բավարար չեն: Այս դեպքում ԵԱՀԿ-ն իրավունք ունի պահանջել, որ կատարվեն Վենետիկյան հանձնաժողովի Էթնիկ փորամասնությունների իրավունքների մասին հանձնարարականները (դպրոցներում և բուհերում մայրենի լեզվով ուսուցումը, նույնը ԶԼՄ-ներում և պետական մարմիններում և այլն): Լեռնային Ղարաբաղի նման ինքնավարությունը Ադրբեջանը կտրականապես մերժում է: Ավելին, Բաքուն նույնիսկ ձևական փորձեր չարեց հայ փախստականներին Շուշի և Հադրութ վերադարձնելու համար: Հասկանալի է, որ վերադառնալ ցանկացողներ չեն լինի: Հարցն այն էթե Բաքուն վերադարձնելու «ցանկություն» ցուցաբերո՞ւմ է «ազգությամբ հայ իր քաղաքացիներին»:

Այնինչ 44-օրյա պատերազմի պարտությունը ինչ-որ առումով մեծացնում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությւունները: Առաջին պատերազմի ավարտից հետո անցած տասնամյակների ընթացքում կարգավորման բանակցություններին խանգարում էր երկու «գայթակղության քար»: Ամենակարևորը՝ այս կամ այն սխեմայով վերադարձն Ադրբեջանին ԼՂԻՄ-ի շրջակա յոթ շրջանները, որոնք նախկին Ադրբեջանական ՍՍՀ-ին էին պատկանում: Երկրորդ «քարի» մասին հիշում էին դեպքից դեպք. բուն ԼՂԻՄ-ից ադրբեջանցի փախստականների ճակատագիրը, որտեղ ադրբեջանցիները կոնֆլիկտի սկզբին կազմում էին գրեթե բնակչության մեկ քառորդը  (ԼՂԻՄ-ի կազմավորման պահին՝ սոսկ 10 տոկոսը, բայց այս փաստարկն  արդեն «պատմական» շարքից է):

44-օրյա պատերազմը վերացրեց այդ «բեռները»: Ադրբեջանը վերադարձրեց ոչ միայն ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, այլև նրա տարածքի ավելի քան մեկ քառորդը մեծությամբ երկրորդ քաղաք Շուշիի հետ միասին: Ադրբեջանցի փախստականների վերադարձը նախկին ԼՂԻՄ-ի տարածք նույնպես լուծված է: Սերգեյ Լավրովը մի առիթով անդրադարձել է այդ թեմային՝ ափսոսելով, որ Հայաստանը պատերազմի հետևանքով կորցրեց այն յոթ շրջանները «և անգամ ավելին», որոնք կարող էր զիջել խաղաղությամբ՝ ստանալով առավելություններ ԼՂ-ի կարգավիճակի հարցում, իսկ հիմա այդ հարցը , ավաղ, մի կողմ է դրված: Այսպիսով ԼՂ-ի կարգավիճակի հարցը մնացել է մաքուր վիճակում և ենթարկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրչի մի հարվածին: Բարդություններից մնացել է միայն անկախության հավակնորդի (տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի) կապը որևէ երրորդ երկրի հետ (տվյալ դեպքում Հայաստանի հետ), բայց Լաչինի միջանցքն արդեն լավ թե վատ լուծում է այդ խնդիրը: Ահա թե ինչի մասին պետք է մտածի Բաքուն առաջին հերթին: Տոնն ավարտվել է:

Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ավելի հեշտ է գրել: Այն պարզապես չկա: Կան «երկարաժամկետ» տարուբերումները «եվրոպական ապագայի» մասին միֆոլոգեմների և Ռուսաստանի հետ միություն թելադրող խիստ ռազմական ու տնտեսական անհրաժեշտության միջև: Եվ կա «կարճաժամկետ» հակազդող արձագանքն արդեն տեղի ունեցած իրադարձություններին: Միջնաժամկետ մարտահրավերների ոչ մի գնահատում չես գտնի, այդ միապաղաղ աշխատանքը Հայաստանում ոչ ոքի հետաքրքիր չէ: Ինչը շատ լավ ցույց է տալիս Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2016 թվականի կարճատև պատերազմից հետո (երբ հնչեց առաջին զանգը): «Կորցրել ենք 400 հեկտար, ավելին կվերադարձնենք»: Կամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2018-ին, պատերազմից երկու տարի առաջ, երբ նա առաջարկեց Ռուսաստանին «ընտելանալ նոր իրողություններին»: Ռուսաստանն ամեն ինչին է ընտելացած:

Եվ ամեն ինչ հաշվի է առնում: Ներառյալ այն, որ պատերազմից հետո կես տարի անց էլ  հայկական և ԼՂՀ-ի ԶԼՄ-ների մեծ մասը և «մտածող դասն» ընդհանրապես կերակրվում են Պետդեպարտամենտի և Ջորջ Սորոսի հիմնադրամներից: Մի քանիսը դեմ չէին լինի «փոխել կառամատույցը», բայց Կրեմլն այդ ակնարկներն անտեսում է. Ռուսաստանն էլ բանուգործ չունի՞, որ ԱՄՆ-ի հետ «աճուրդի մրցավազքի» մեջ մտնի: Ուստի հայ հասարակայնությունը ստակեղեք արցունքներ է թափում այն կապակցությամբ, որ  ԱՄՆ-ն վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմում, ծայրահեղ դեպքում լրահոսը  զբաղեցնում է  նույն այդ ցեղասպանության ճանաչումը հերթական իտալական կամ ավստրիական քաղաքապետարանի կողմից:

Պատերազմը, ավելի ստույգ՝ կռվող ժողովուրդների «խորքային զգացմունքների» արտանետումը ցույց տվեց, ի թիվս այլոց, նաև իրենց հավաքական ռուսատյացության խորքային առիթները: Հենց առիթները, քանի որ իրենց մատնանշած «պատճառները» միանգամից քանդվում են: Ռուսաստանն արել է ամենը, ինչ կարողացել է, որպեսզի դադարեցնի մարտերը: Հետագա հաջողության ճանապարհին ցցված են ոչ միայն աշխարհաքաղաքական խոչընդոտներ, որոնք լավ թե վատ հասկացել ենք, այլև հոգեկարտվածքի՝ հիմնված «պատմական փորձի» վրա: Պաշտոնապես  ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն խրախուսում իրենց «պատմական դառնությունները» ժամանակակից Ռուսաստանի և ռուսների վրա տարածելը: Խոսքը սովորաբար «ցարական Ռուսաստանի», «Խորհրդային Միության», «վերակառուցման իշխանության» քաղաքականության մասին է, բայց գեղջկական խորամանկությունների ռուսատյաց բնույթը չափից ավելի ակնառու է:

Վերը նշեցինք, որ վերջին ամիսներին Ռուսաստանը ցույց տվեց, ինպես հիմա ընդունված է ասել, որ պատրաստ է «ստիպել վճարել» արևմտյան խորհրդարանականներին, հասարակական գործիչներին, «պատմաբաններին» իրենց հակառուսական արարքների համար:  Ժամանակն է ցույց տալ ափերը «բարեկամներին» ու «դաշնակիցներին», որոնք, ըստ էության, նույնն բանն են անում դպրոցական դասագրքերում, հրապարակախոսությունում, «գիտական խորհրդաժողովներում»:  Միջամտություն ներքին գործերի՞ն: Ոչ մի դեպքում: Ընդամենը այն անճշտությունների բարեկամական մատնանշում, որոնք վերաբերում են հենց Ռուսաստանին: Մանրուք է, բայց հատկանշական. Ռուսաստանում  վերաշարադրեցին  մեկ-երկու դասագիրք, որոնցում Ադրբեջանի դեսպանությունը սխալ էր գտել. «Արևելյան Հայաստանը» պատմա-աշխարհագրական հասկացություն է, եթե ոչ «բելետրիստիկա», իսկ Ռուսական կայսրության կազմում, համաձայն 1828 թ. Թուրքմենչայի հաշտության պայմանագրի, եղել են Էրիվանի և Նախիջևանի խանությունները, ոչ այլ կերպ: Էհ, պահանջն ընդունված է, մնում է  ընդօրինակել այդ փորձը:

Ժամանակն է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ (արևմտյան բառապաշարով՝ ավելի ագրեսիվ) «առևտուր անի խաղաղությամբ», կիրառի այնպիսի մեխանիզմներ, որոնք անդրկովկասյան բարեկամները և դաշնակիցները հաճույքով «գնեն խաղաղությունը», Ռուսաստանի բարի վերաբերմունքն իրենց նկատմամբ: Բացառելով քաղաքական բառապաշարում «խիղճ» եզրույթը՝ կարելի է նաև այսպես ասել. որ այդ պետությունների իշխանական ԶԼՄ-ները, պատմաբանները, լրագրողները, քաղաքական գործիչները և ընդդիմությունը բարեկամ Ռուսաստանին օրակարգ առաջադրեն «ոչ թե փողի, այլ վախի համար»:

Դժվարություններն այդ ճանապարհին ահռելի են: Ռուսաստանին անհրաժեշտ հայեցակարգերը անդրկովկասյան էլիտաների ու ժողովուրդների մտքին հանարվոր է հասցնել միայն համալիր կերպով, այսինքն՝ համաժամանակյա բոլոր երեք հանրապետություններում:

Վրացական էլիտաները այդպես էլ չհասկացան (շարունակում են համառորեն ձևացնել, թե չեն հասկանում), որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումն ինքնին մասնակցություն է Ռուսաստանի դեմ ագրեսիային: 2008 թ. օգոստոսին դիտարկվում էր նման որոշման հնարավորությունը, որի դեպքում Վրաստանը  կկորցներ  ոչ միայն տարածքի 20 տոկոսը՝ Աբխազիան և Հարավային Օսիան, այլև դե ֆակտո ևս 20 տոկոս ռուսական ռազմական բազաների վերականգնման դեպքում (դուրս էին բերվել մոտ մի տարի առաջ հնգօրյա պատերազմից առաջ), բայց վերականգնված արդեն տարածաշրջանների լիակատար վարչական հսկողությամբ: ՌԴ ԶՈՒ 12-րդ բազան Աջարիայում և 62-րդ բազան Սամցխե-Ջավախեթիում (առանց Բորժոմիի շրջանի): Գումարած նոր ռազմաբազա Փոթիում՝ առափնյա գոտիով, որ Աջարիան կապում է Աբխազիայի հետ: Այսինքն՝ Վրաստանը լրիվ կտրելով ՆԱՏՕ-ի հետ շփումների ուրախություններից: Ինչ-որ բան հուշում է, որ վերադարձն այդ պլանին ավելի ու ավելի արդիական է դառնում, ընդ որում՝ բավական արագ:

Այ, դրանից հետո Ռուսաստանը կկարողանա հաջողությամբ վաճառել խաղաղությունը ոչ միայն Թբիլիսիին ու Երևանին, այլև Բաքվին, որտեղ չեն կարող չհասկանալ, որ Վրաստանի սահմանը Թուրքիայի հետ և նրա ծովային սահմանը շատ կարճ են: Խոսք անգամ չի կարող լինել հայկական ինքնավարության մասին Ջավախեթիում (Ջավախքում) և առհասարակ էթնիկ կազմի փոփոխության մասին այն տարածքներում, որոնք ռուսական պահակակետերի հսկողության տակ են: Թերևս բացի Թուրքիայի քաղաքացիների կամավոր վերադարձից, որոնք վերջին տարիներին հիմնավորվել են Աջարիայում: Իսկ ահա ռուսական զորքերի Կարմրադրոշ խմբի վերականգնումը Անդրկովկասում երեք բազայի կազմով Վրաստանում, 102-րդ բազան Հսյաստանում և ռազմաբազան Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ համակազմով, արժանի խնդիր է:

Այդ ժամանակ և միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել կայուն խաղաղության հաստատման մասին Անդրկովկասի այդ երեք բացարձակ ինքնիշխան հանրապետությունների միջև, կարելի կլինի հասնել նրանց անկեղծ սիրուն Ռուսաստանի և միմյանց նկատմամբ:

Ալբերտ Հակոբյան (Ուռումով)

Աղյուրը՝ EurAsia Daily

 

 

Աշխարհում Հարավային Կովկաս Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին