f

Անկախ

Ո՞ր իրավական հիմքով է արգելվել իմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը


ՀՀ Գլխավոր շտաբի պետ

Արտակ Դավթյանին

ՀՀ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

Վաղարշակ Հարությունյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

Զարուհի Փոստանջյանից

30 մայիսի, 2021 թվական

Հարցում

I Փաստական հանգամանքներ

Այսօր՝ 2021 թվականի մայիսի 30-ին, այցելել եմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ։ Այցի շրջանակներում ցանկանում էի այցելել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ։ Հասնելով Կութ գյուղ ժամը 12:40-ին՝ Ռազմական Ոստիկանության աշխատակացիներն ինձ արգելեցին մուտք գործել՝ նշելով, որ թույլ չի տրվում մուտք գործել Կութ գյուղ։ Այսպիսի արգելքի հիմքերը, սակայն, չմատնանշվեցին։ Միևնույն ժամանակ, նշվեց, որ հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք ստանալ 2 րդ Բանակային Կորպուսի Հրամանատարությունից։

Ժամը 13:28-ին ներկայացել եմ 2-րդ Բանակային Կորպուսի Հրամանատարություն՝ ծանոթանալու այն իրավական հիմքերին, որոնց ուժով իմ՝ Հայաստանի Հանրապետության տարածում ազատ տեղաշարժման իրավունքը ոտնահարվել է։ 2-րդ Բանակային Կորպուսի Հրամանատարությունից ինձ տեղեկացրին, որ որևէ մեկը չի կարող պատասխանել իմ հարցին։

Վերոնշյալ հանգամանքների հետ համեմատության կարգով նշեմ, որ սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Կութ գյուղ (տես՝ https://www.youtube.com/watch?v=UfScOwfEHY0...

Այս կապակցությամբ, ընդգծում եմ, որ վերջինիս մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել։

II Իրավական հիմք

ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝

«1️⃣. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2️⃣. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3️⃣. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

4️⃣. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիային կից թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝

«1️⃣. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

2️⃣. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք։

3️⃣. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4.1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով»:

III Պահանջ

Ղեկավարվելով վերոնշյալ իրավական նորմերի դրույթներով՝ խնդրում եմ պարզաբանել՝

Ո՞ր իրավական հիմքով է արգելվել իմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը։

Այդպիսի իրավական հիմքի առկայության դեպքում, խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք այն կիրառվել է օրենքին համապատասխան և արդարացված է ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով։

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ո՞ր իրավական հիմքով է գտնվել Կութ գյուղում։ Այս կապակցությամբ խնդրում եմ նշել իմ՝ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ցուցաբերված տարբերակված (խտրական) մոտեցման իրավական հիմքը։

Զարուհի Փոստանջյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքի մարզ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին