Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր ավարտվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն արդեն ավարտել են իրենց ելույթները՝ նվաճելով 8 մեդալ:
96 կգ քաշային կարգում երկամարտի 355 կգ(162+193) ցուցանիշով աշխարհի երիտասարդական չեմպիոն է հռչակվել գյումրեցի Գարիկ Կարապետյանը՝ վարժություններից յուրաքանչյուրում դառնալով արծաթե մեդալակիր:
Կանանց 81 կգ քաշային կարգում աշխարհի երիտասարդական չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը՝ երկամարտի 223 կգ(98+125) ցուցանիշով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Պոկում վարժությունում Գյուրջյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ ոսկե:
81 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտի 327 կգ(152+175) ցուցանիշով դարձել է փոխչեմպիոն: Մարգարյանն արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Մեր մյուս մարզիկները մեդալներ չեն նվաճել: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն այսօր: