Հերացի փողոցում, որտեղ փողոցը փակել են անհետ կորած զինծառայողների ծնողները,. Մի պահ իրավիճակը լարվեց: Վարորդներից մեկը պահանջում էր բացել փողոցը եւ լեզվակռվի մեջ մտավ ակցիայի մասնակից տղամարդկանց հետ: Ոստիկանները միջամտեցին, հեռացրին վարորդին, սակայն այդ պահից անհետ կորածներից մեկի հարազատը ինչ-որ բան նետեց այդ տղամարդու ուղղությամբ, որը դիպավ մեքենային:
«Ո՞վ էր արա»,- բղավեց վարորդին, ինչին հետեւեց պատասխան. «Ես էի, արա: Իմ երեխու հետեւից եմ եկել, մենակ քո երեխե՞ն ա»: Ակցիայի մյուս մասնկիցները հանդարտեցրին նրան: