Երեկ մեր Հայկական նախագիծ / Armenian Projectը կազմակերպել էր լրագրողական ուղևորություն դեպի Տավուշի այն հատվածներ, որոնք երկրորդ կապիտուլյացիոն համաձայնագրի դեպքում կանցնեն Ադրբեջանին։ Ցույց ենք տվել, որ խոսքը ոչ միայն նախկին 3 անկլավների մասին է, այլև որ ներկա սահմանագիծը «տեղափոխվելու» է արևմուտք՝ Հայաստան-Վրաստան մայրուղու 2.05 կմ թողնելով Ադրբեջանին, շրջափակելով ու հայաթափելով Հայաստանին մի գնացող մի քանի գյուղեր։
Ուղևորությանը մասնակցել է 31 լրագրող 19 լրատվամիջոցից։ Մեկնաբանություններում կտեղադրեմ մեր գործընկերների պատրաստած նյութերը։