Խոսք ընթերցողի
Մեր առօրյան հին օրերի համայնապատկերում
Կյանքը մեզ անվերջ դասեր է տալիս,
Դասեր, որոնցից մենք փորձ ենք առնում։
Բայց փորձն է հաճախ հենց փորձանք դառնում
Եվ աղետ բերում մեր փորձված գլխին։
Ինձ նորածանոթ բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանի այս քառյակը (,Դու հրաշք էիր կյանքե, ,Նոր դարե հրատ., Երևան, 2009թ․) պտտվում է ուղեղումս, երբ ավարտել էի նրա բոլորովին վերջերս հրատարակած պատմվածքների ժողովածուի ընթերցումը։ Կյանքի անմոռաց դասեր են այստեղ, մեր առօրյան է հին օրերի համայնապատկերում։
․․․․Նորիկը թանաք է թափում ուսուցչուհու սեղանին այն ժամանակներում, երբ դպրոցի տնօրենին դիրեկտոր էին ասում։ Երբեմն վատ արարքն էլ դառնում է ծայրահեղ անհրաժեշտություն։ Սերժիկը (Չժոն) մեղք չունի, պատմվածքի հերոս, բայց առանց մականունի Սերժիկն է մեղավոր։ Հաջորդ պատմվածքում էլ Ն․ Խառատյանը գնահատում է շահամոլությունը։
,․․․Օղին խմում են, գինին վայելումե, գիտի գրական հերոս Ընձակը, ով եկեղեցում չի երգում դա համարելով սրբապղծություն։ Սվարկա Սաշայի անփառունակ վախճանով է ավարտվում ,Չկայացած չեմպիոնըե պատմվածքը։
․․․ Մեղրիում լուր տարածվեց, որ Երևանում ,ֆեզեե է բացվել։ Ու սկսվում է արշավանքը դեպի անհայտություն, որ վերջում արդեն հայտնություն պիտի դառնար։ Չինովնիկը մնում է չինովնիկ՝ եզրակացնում է հեղինակը իր ,Մեր օրերի չինովնիկըե պատմվածքում։ Գարեջրի փրփուրը նախկինում էլ վաճառվում էր, հիմա գարեջուրը կարծես չի էլ փրփրում։ Բայց այնուամենայնիվ շարունակում ենք վճարել փրփուրի համար առանց դժգոհելու։
-Ինչո՞ւ
Իսկ ի՞նչ կլինի, եթե մարդը նախապես իմանար թե ինչքա՞ն է ապրելու։ Պատասխանի իր տարբերակն է առաջարկում Ներսես Խառատյանը․ ,Թե իմանայի էսքան քիչ եմ ապրելու․․․ե պատմվածքում։ Վերջին՝ տասներորդ պատմվածքում ընթերցողը կիմանա հեղինակի ընկերոջ տարիներ առաջ պատմած մի հետաքրքիր պատմության մանրամասներ, որ վերնագրված է․ ,Խուլուգան ա Է՛, Խուլուգան․․․ե։
Իսկ ամենավերջում հավելվածի տեսքով հեղինակի գրական գործունեության լուսավոր հետագիծն է։ Այստեղ հանրաճանաչ Վահան Սաղաթելյանի և Տիգրան Նիկողոսյանի (ով նաև ժողովածուի խմբագիրն է) և այլոց խոսքերի կողքին նաև տողերիս հեղինակի․ ,Ներսես Խառատյանը ապրում և արժևորում է ժամանակըե խոսք-գնահատականն է։ Այնպես որ փնտրե՛ք, գտե՛ք և կարդացե՛ք Ներսես Խառատյանի ,Հին օրերի կանչըե (,ՎՄՎ-Պրինտե հրատ․, Երևան 2021թ․) պատմվածքների ուշագրավ ժողովածուն։ Այստեղ հեղինակը խոստովանում է, որ մոտենալով ճշմարտությանը՝ հեռանում ենք իրականությունից․․․
Վաղարշակ Ղորխմազյան