f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


 

Սա հարևան հանրապետության կողմից Հայաստան ներխուժման երրորդ շաբաթն էր՝ նոր զարգացումներով: Իհարկե, հակառակորդի ջանքերով: Հայաստանի կառավարության կողմից, դիմադրության առումով, իրավիճակը մնաց զրոյական, եթե չասենք՝ բացասական: Մինչ ադրբեջանցի զինվորները հանգիստ հիմնավորված էին Հայաստանում, Ադրբեջանում սկսեցին դատել գերի ընկած հայերին՝ 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանին և 54-ամյա Ալյոշա Խոսրովյանին: Նրանց  մեղսագրվում են հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Արցախում առաջին պատերազմի ժամանակ։

Նախորդ շաբաթ Վարդենիսում անհետացած 18-ամյա ժամկետային զինծառայողի մասին նոր տեղեկություն չեղավ: Պաշտպանության նախարարությունը զարմանալիորեն սկզբից ևեթ և մինչև հիմա դիտարկում է զորամասն ինքնակամ լքելու վարկածը, այնինչ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, մինչև անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:  

Երկուշաբթի Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի դի հայտնաբերվեց: Ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարարության կարծիքով նա էլ ինքնակամ է հեռացել կյանքից: Հաջորդ օրը զորամասում հայտնաբերվեց  20-ամյա ժամկետային զինծառայող Մհեր Հովհաննիսյանի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Եվ նույն օրը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվեց պայմանագրային զինծառայող, 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը։ Սյունիքում էլ հերթական հրմշտոցը տեղի ունեցավ հայ զինծառայողների և Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջև: 

Ի լրումն՝ հինգշաբթի առավոտյան լուր ստացվեց, որ Գեղարքունիքի սահմանային գոտում ադրբեջանցի զինծառայողները շրջափակել և գերեվարել են վեց հայ պայմանագրային զինծառայողի։ Պաշտպանության նախարարությունը հավաստիացրեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ:  Բայց մինչև շաբաթվա վերջը այդ զինվորների ճակատագրի մասին որևէ նորություն չեղավ: 

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ահազանգեց (իսկ վերջին վեց ամիսները, ցավոք, ցույց են տվել, որ նրա ահազանգերը միշտ ճիշտ են դուրս գալիս), որ Փաշինյանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին: Մինասյանը նշել է, որ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրել դավաճանական նոր փաստաթուղթ, որի հետևանքով Հայաստանը հրաժարվում է Արցախից, թշնամուն են հանձնվում Հայաստանից նոր տարածքներ, դրա դիմաց Ադրբեջանը հանում է զորքերը Սյունիքից ու Գեղարքունիքից։

Անցած շաբաթ պարզվեց նաև, որ ստեղծված իրավիճակում ավելի շատ անհանգստանում են ոչ թե սեփական, այլ օտարերկրյա պատգամավորները: Մինչ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ փորձում են մեր ժողովրդին բացատրել, որ այո, Հայաստանում կան գյուղեր, որոնք նախկինում ադրբեջանական են եղել, ամերիկացի մի քանի տասնյակ կոնգրեսականներ Ջո Բայդենի վարչակազմին կոչ արեցին դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Նրանք պահանջեցին անհապաղ վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը: «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերը, մի երկրի, որն Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանում»,- ասել է ամերիկացի պատգամավորը:

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ կարծիք հայտնեց, որ Բաքուն շահագրգռված է ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակով: Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանի հետ հեշտ է աշխատել, նա պարտության հոմանիշն է, նրա վրա հեշտ է ճնշում գործադրել:

Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա հինգշաբթի երեկոյան վարչապետի պաշտոնակատարը անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ եթե իրավիճակը չհանգուցալուծվի, ապա այն կվերածվի լայնածավալ բախման, ուստի առաջարկում է, որ երկու կողմերի ստորաբաժանումները «հայելային եղանակով հեռանան սահմանից», ապա այնտեղ՝ Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում, միջազգային դիտորդներ տեղակայվեն:   

Այս հայտարարությունից ժամեր անց հրաժարական տվեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նրա հրաժարականն անսպասելի չէր, քանի որ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ նա անհամաձայնություն ունի Փաշինյանի հետ և հավանություն չի տվել սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին այն փաստաթղթին, որը Փաշինյանն ասել էր՝ կստորագրի, եթե Ադրբեջանը համաձայնի լքել Հայաստանի սահմանները:

Տոն, որ այլևս տոնական չէ

Ահա այս իրավիճակում էլ եկավ մայիսի 28-ը, որն արդեն 30 տարի Հայաստանի գլխավոր տոներից մեկն էր, եթե ոչ ամենագլխավորը՝ առաջին Հայաստանի Հանրապետության հիմնադրման՝ հայոց պետականության վերականգնման տոնը:

Առաջին անգամ այս տոնի գլխավոր հանդիսավայրը՝ Սարդարապատի հուշահամալիրը, փակ էր լրագրողների և քաղաքացիների համար այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումը լուսաբանելու իրավունք էր ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը: Առաջին անգամ Արցախի նախագահը պաշտոնական հրավեր չէր ստացել մասնակցելու տոնին: Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ պետական պաշտոնյաներից առանձին ժամանեց հանդիսավայր։

Պետական պաշտոնյաներից մասնակցել են միայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում, ապա մոտեցել են օտարերկրյա դեսպանները և նույնպես ծաղիկներ խոնարհել: Այսպիսին էր առաջին Հայաստանի Հանրապետության 103-րդ տարեդարձը:

Եվ մնում է միայն ենթադրություններ անել, թե ի՛նչ են խորհրդանշել խոնարհված ծաղիկները, պետության վերականգնո՞ւմը, թե՞ սոսկ դրա հիշատակը, եթե դրա կործանումն է տեղի ունենում այսօր այդ դեսպանների աչքի առաջ և այդ իշխանավորների  ձեռամբ:

Եվ  նախընտրական մրցավազքը

Բայց այս ամենին զուգահեռ կա նաև զուգահեռ իրականություն, հետևաբար և զուգահեռ Հայաստան, որտեղ աշխույժ նախընտրական գործընթացներ են, գլխավոր դերերում՝ ավելի քան 20 կուսակցություններ, ամենագլխավորը՝ Հայաստանի Հանրապետության երեք նախկին նախագահները և ներկայիս ղեկավարը համարվող վարչապետի պաշտոնակատարը՝ Հայաստանի պարտության խորհրդանիշը, որը հենց անցած շաբաթ հայտարարեց, որ հպարտանում է Հայաստանի պարտությամբ: Ի լրումն՝ վստահություն հայտնեց, որ իրեն ձայն է տալու ընտրողների 60 տոկոսը:

Ե՛վ անցած շաբաթը, և՛ նախորդ շաբաթներն ու ամիսները ցույց տվեցին, սակայն, որ Հայաստանում ոչինչ բացառված չէ, եթե նախկինում հակառակորդ երկրի ոչ մի կրակոց անպատասխան չէր մնում, ուր մնաց, որ ներխուժեին մեր սահմաններից ներս ու գերի չընկնեին: Բայց երեք տարի առաջ մեր հասարակությունը մերժեց նախկին իշխանություններին՝ համարելով, որ նրանք կաշառակեր էին, թալանում էին մեր բյուջեն: Հիմա հակառակորդ երկրի զինվորները հանգիստ մտնում են մեր երկիր ու ասում են՝ դուրս եկեք, սա մերն է, և գերի ընկնելու փոխարեն իրենք են գերեվարում ու տանում մեր զինվորներին: Հետո՞ ինչ, բայց չէ՞ որ հիմա իշխանությունները կաշառակեր չեն, չեն թալանում, պարզապես շատ բացահայտ, շատ օրինավոր պարգևավճարներ են ստանում: Ուրեմն ո՞վ կարող է բացառել, որ ընտրությունների ավարտին հայտարարվի, թե այս կապիտուլյանտ իշխանությունը ստացել է ընտրողների 60 տոկոսի ձայները, այնպես, ինչպես պատերազմի ողջ ընթացքում, մինչև վերջին օրը հայտարարվում էր, թե հաղթում ենք:

Համավարակ

Շաբաթվա սկզբին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 221948-ի, շաբաթվա վերջին՝ 222636-ի, այսինքն՝ 668-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Նոր վարակակիրների թիվը, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 400-ով, վարակի նվազումը շարունակվում է: Փաստորեն օրական վարակվել է միջինը մոտ 95 մարդ: Ամենից քիչ նոր վարակվածներ հայտնաբերվել են երկուշաբթի՝ 34 մարդ, ամենից շատ՝ երեքշաբթի՝ 157: Մի շաբաթվա ընթացքում բուն կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 40-ով՝ հասնելով 4432-ի:

անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին