f

Անկախ

Խոակին Կապառոս․ «Որևէ մեկը չի կարող ներազդել ինձ վրա կազմի ընտրության հարցում»


ԽորվաթիաՀայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

-Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և ե՞րբ կմիանաք Ձեր նոր ակումբին:

 

-Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ նման ուժեղ առաջնությունում հանդես եկող ակումբ: Սակայն դեռ բոլոր մտքերս «Աստանայի» հետ են: Դեռ 4 հանդիպում պետք է անցկացնեմ ղազախական թիմի կազմում և ամեն կերպ կփորձեմ օգնել իմ ներկայիս ակումբին: Տեղափոխությանս մասին շատ եմ խոսել, ավելացնելու նոր ոչինչ չունեմ:

 

Աստանայի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ վնասվածք ստացաք: Որքանո՞վ է այն լուրջ, և արդյո՞ք պատրաստ կլինեք վաղվա հանդիպմանը:

-Այո, խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացա և չկարողացա շարունակել հանդիպումը: Իմ կարծիքով վնասվածքս այդքան էլ լուրջ չէ: Այսօր կփորձեմ թիմի հետ թեթև մարզում անցկացնել, բայց կարծում եմ, որ վաղվա հանդիպմանը չեմ կարողանա մասնակցել:

 

-Արդյո՞ք արդեն հասցրել եք դիտել Խորվաթիայի ազգային հավաքականի խաղերի տեսագրությունները:

-Այո, արդեն ծանոթացել ենք մրցակցին: Բոլորս էլ գիտենք, որ շատ լավ հավաքական է` շատ ուժեղ ֆուտբոլիստներով: Սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ որոշվում է դաշտում: Շատ կուզեմ, որ թե´ Հայաստանի, և թե´ Խորվաթիայի հավաքականները այս ընկերական խաղից ստանան այն, ինչ ուզում են:

 

-Պարոն Կապառոս, հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Մամուլում շատ խոսվեց այս մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան:

Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ:

 

-Ինչպիսի՞ կարծիք ունեք Խորվաթիայի ազգային ընտրանու մասին:

-Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է:

 

Խոակին Կապառոս Հայաստանի ազգային հավաքական ֆուտբոլ

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանի գավաթակիր «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից
Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
Ավելին
Ավելին