f

Անկախ

Ինչու՞ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ներգրավեցին Դանիային ՝ Մերկելին գաղտնալսելու համար


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Եվրոպա առաջին այցի նախօրեին կրկին բռնկվեց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման շուրջ մարած սկանդալը: Մասնավորապես՝ Անգելա Մերկելին գաղտնալսելու հանրահայտ միջադեպը: Այս անգամ թիրախը Դանիան էր, որը տրամադրել Ամերիկյան գաղտնի ծառայություններին իր տարածքը և ռեսուրսները՝ ապօրինի հսկողության համար: Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս միջադեպի համար, և ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

Եվրոպական մի քանի լրատվամիջոցներ (Դանիայի հանրային DR հեռարձակողը՝ շվեդական SVT հեռարձակողի, Նորվեգիայի NRK հեռարձակողի, գերմանական Süddeutsche Zeitung, NDR, WDR և ֆրանսիական Le Monde-ի հետ համատեղ) հրապարակել են Դանիայի ռազմական հետախուզությունում (Forsvarets Efterretningstjeneste, FE) անցկացված հետաքննության արդյունքները դեռևս 2015 թ.: Այս զեկույցից բխում է, որ FE- ն վերահսկում էր ստորջրյա հեռահաղորդակցման մալուխները Բալթիկ ծովում, որոնք անցնում էին Դանիայի տարածքով և նրանցից ստացված տեղեկատվությունը փոխանցում էր ամերիկյան NSA- ին:

Այս մալուխները ֆանտաստիկ քանակությամբ տեղեկատվություն են պարունակում, որն ամբողջությամբ հավաքելը և ինչ-որ տեղ պահելն ուղղակի անիրատեսական է: Հետևաբար, տեղեկատվությունը պահվել է հատուկ կոդերի միջոցով, որոնց համար օգտագործվել են այդ մալուխներն օգտագործող երկրների՝ Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի և Դանիայի քաղաքական գործիչների հեռախոսահամարները:

Այսինքն ՝ ամերիկացիները դիտավորյալ հետևել են շատ կոնկրետ մարդկանց խոսքերին և գործերին, ներառյալ կանցլեր Անգելա Մերկելը, և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, երբ նա Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն էր, ինչպես նաև Պիեռ Շտեյնբռուկը, այդ ժամանակվա կանցլերի սոցիալ-դեմոկրատական ​​թեկնածուն: Բացի սկանդինավյան, գերմանացի և ֆրանսիացի քաղաքական գործիչներից և հասարակական գործիչներից, նրանք նաև գաղտնալսել են նաև այս երկրների արտգործնախարարությունների հաղորդակցման ուղիները:

Ինչ խոսք, մեծ սկանդալ է: Առաջին անգամ այդ մասին Էդվարդ Սնոուդենը խոսել է դեռ 2013-ին, բայց հետո սկանդալը տեխնիկապես ցրվեց: Անգամ Անգելա Մերկելը, որը խորապես վիրավորված էր ամերիկյան նման միջամտությունից ոչ միայն Գերմանիայի ներքին գործերին, այլ նաև իր անձնական կյանքին, նախընտրեց բավարարվել ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի այն հավաստիացումներով, որ ինքը հրամայել է դադարեցնել այդ «այլանդակությունը»: Միևնույն ժամանակ, փոխնախագահ Ջո Բայդենին, պարզապես ըստ նրա զբաղեցրած պաշտոնի, պետք է հասանելի լինեին այս տվյալները:

Սնոուդենի բացահայտումների հրապարակումից հետո, FE- ն կազմակերպեց ներքին քննչական խումբ, որը բաղկացած էր մի քանի վերլուծաբաններից և չորս հակերներից: Հետաքննությունն անցել է գաղտնի, և նույնիսկ ստացել է «Dunhammer գործողություն»  ծածկագրային անվանումը: 2015-ին խումբը 15 էջանոց զեկույց ներկայացրեց Դանիայի կառավարությանը, որն այնուհետև տրամադրվեց նաև գերմանացիներին: Եվ այժմ գերմանական լրատվամիջոցները պնդում են, որ Մերկելը գիտեր այս զեկույցի մասին: Միևնույն ժամանակ սկանդինավյան եղբայրներին, ինչպես նաև  ֆրանսիացիներին, տհաճ անակնկալ էր սպասվում, քանի որ նրանց ոչինչ չէին տեղեկացրել գաղտնալումների և FE- ի անցկացրած հետաքննության տվյալների մասին:
Այս 15 էջերն այժմ լրագրողների տրամադրության տակ են: Կուլիսային խոսակցությունների համաձայն՝ 2013 թ.-ին ոչ ոք սկանդալ չհարուցեց միայն այն պատճառով, որ տեղեկատվությունը ստացվել էր բացառապես Սնոուդենից(նա համարվում է տեղեկատվության թունավոր աղբյուր արևմտյան հասարակության համար) և այլ աղբյուրների կողմից չհաստատվեց: Այժմ լրագրողներն իրենց ձեռքին ունեն նոր մանրամասներ, ինչպես նաև սեփական դաշնակիցներին լրտեսելու սկանդալային գործողության փաստի իսկական հաստատում:

Շվեդիան և Նորվեգիան բացատրություն են պահանջել Դանիայից: Հատկանշական է, որ այս հայտարարությունն արել են սկանդինավյան պետությունների պաշտպանության նախարարները, որոնք ավելի հեռախոսազրույց էին ունեցել միմյանց հետ: Մնում է միայն հուսալ, նրանք այս զրույցի համար օգտագործեցել են ավելի ապահով կապի ալիքներ, քան ստորջրյա մալուխներ:

Դանիայի Պաշտպանության նախարար Տրինե Բրահմանը հայտարարեց, որ Դանիայի դաշնակիցների դեմ գործողություններն անընդունելի են, և Կոպենհագենը հավատարիմ է այս սկզբունքին: «Դանիայի կառավարությունը չի մեկնաբանի մեր հետախուզական ծառայությունների վերաբերյալ լրատվամիջոցների շահարկումները: Դանիայի կառավարության դիրքորոշումը պարզ է. Համակարգված հարձակումները մեր մերձավոր դաշնակիցների վրա անընդունելի են: Սա արդեն հաստատված սկզբունք է, որին Դանիայի իշխանությունները հավատարիմ են մնում», - ասել է Բրահմանը ՌԻԱ Նովոստիին տված հայտարարության մեջ:

Բանն այն է, որ դեռ 2015-ին, ներքին հետաքննության արդյունքների հիման վրա, FE- ի բարձրագույն ղեկավարությունը հեռացվեց աշխատանքից և նրանց դեմ սկսվել էին պաշտոնական հետաքննություններ: Իսկ FE-ի այն ժամանակվա ղեկավար Թոմաս Արենկվիլին աշխատանքից հեռացվելուց հետո ձևականորեն մեղադրանք առաջադրվեց խարդախության համար: Նա իր այն ժամանակվա ընկերուհու համար ձևակերպել էր 1500 կրոն պարգևավճար, բայց համագործակցել էր հետաքննության հետ և խուսափել խիստ պատժից: Այնուամենայնիվ, այդ միջադեպը դարձավ նրա քաղաքական կարիերայի ավարտը: Հենց այդ ժամանակ նա պետք է դեսպան նշանակվեր Բեռլինում (Դանիայի համար սա առանցքային արտաքին քաղաքական պաշտոն է), բայց «FE գործի» պատճառով նրա նշանակումը չեղարկվեց: Բայց, ըստ ամենայնի, Բեռլինում առանց այդ էլ կմերժեին ագրեմանի տրամադրումը լրտեսության գործով գլխավոր մեղավորներից մեկին, ինչը ինքնին սկանդալային իրավիճակ է ԵՄ-ի համար: Այնտեղ ընդունված է ցուցադրել միասնություն:

Եվ այժմ Դանիայի նոր կառավարությունը ըստ ամենայնի ամեն ինչ կբարդի Թոմաս Արենկիլի և ռազմական հետախուզության այն բարձրաստիճան սպաների վրա, որոնք ուղղակիորեն աշխատում էին ամերիկացիների հետ գաղտնալսման հարցում: Կոպենհագենում մեծ ցանկություն կա այս պատմությունը արտաքին աշխարհին ներկայացնել որպես առանձին սպաների մասնավոր նախաձեռնություն, որը տեսականորեն պետք է արքայությունը դուրս բերի իր հարևանների բարկությունից:

Բայց նույնիսկ եթե Թոմաս Արենքիլը հրապարակավ այրվի թագավորական պալատի դիմաց, նստվածքը կմնա: Եվ առաջին հերթին դա վերաբերում է ամերիկացիների գործողություններին: Չէ որ հենց նրանք էին պահեստ վարձել Կոպենհագենից հարավ գտնվող Ամագեր քաղաքում (հենց այստեղ է գտնվում օդանավակայանը), որտեղ նրանք պահում էին ստացված տեղեկատվությունը և մշակում այն: Իսկ դանիացիները հսկում էին: Ինչ խոսք, Շատ հարմար տարբերակ է:

Դանիական հետախուզությունը հոլանդացիների հետ միասին Եվրոպայում ամերիկյան հետախուզական համայնքի ամենամոտ արբանյակների և ամենահավատարիմ գործընկերների շարքում է: Բավական է ասել, որ ԿՀՎ-ն և Ազգային ամվտանգության գործակալությունը միայն Կոպենհագենին և Ամստերդամին են թույլ տալիս մուտք գործել իրենց տվյալների բազա: Նույնիսկ նորվեգացիներին նրանք զգուշորեն են վերաբերվում` վախենալով երրորդ երկրների հետախուզական գործակալությունների՝ Նորվեգիա ներթափանցումից:

Կարիք չկա անգամ խոսել այլ դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետախուզական ծառայությունների հետ ամերիկացիների ոչ լիարժեք համագործակցության մասին: Նրանց պահում են տեղեկատվական սովի պայմաններում և օգտագործում են միայն այն դեպքերում, երբ աշխարհագրական գործոնի պատճառով առանց նրանց ուղղակի անհնար կլինի գործը գլուխ բերել: Իսկ ֆրանսիացիների հետ ընդհանրապես պատմականորեն ոչ բարիդրացիական հարաբերություններ են զարգացել, և այս անդունդը վերջին ժամանակներում միայն խորացել է: Ամերիկացիների հարաբերությունները գերմանական գաղտնի ծառայությունների հետ որոշակիորեն սյուրռեալիստական ​​են: Մի կողմից, դրանք դաշնակցային և գործընկերային են: Մյուս կողմից, ամերիկացիների համար գերմանական գաղտնի ծառայությունը «անհայտ կենդանի է», որի գործունեությունն ավելի ու ավելի անհասկանալի է:

Արդյունքում մնացին Դանիան և Նիդեռլանդները, որոնք նախկինում մանիպուլացվում էին Լոնդոնի միջոցով: Իսկ ԿՀՎ-ն և Ազգային անվտանգության գործակալությունը որոշեցին գործել առանց Լոնդոնի միջնորդության՝ անմիջական շփումներ հաստատելով դանիական հետախուզության հետ: Այս որոշումն ընդունվել է, ամենայն հավանականությամբ, ստորջրյա մալուխների լրտեսության գործողության մեջ ներգրավված անձանց թիվը նվազագույնի հասցնելու ցանկության պատճառով: Հնարավոր է, որ պլանավորվում էր գաղտնալսել նաև բրիտանացիներին, ինչը նշանակում է, որ նրանք պետք է բացառվեին գործողությունից:

Սա շատ հիասթափեցնող է Ջո Բայդենի համար: Նրան, ամենայն հավանականությամբ, կհարցնեն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ այն ժամանակահատվածում, երբ նա Միացյալ Նահանգների փոխնախագահ էր: Ճիշտ է, Եվրամիության ղեկավարությունն այժմ նախընտրում է լռել: Բրյուսելի դիրքորոշումն այն է, որ հետախուզությունը, գաղտնալսումը և մանր մանր կեղտոտ հնարքները ազգային պետությունների, այլ ոչ թե միավորված Եվրոպայի պատասխանատվության գոտին են: Իսկ Բայդենը հունիսի 15-ին գագաթնաժողով ունի ոչ թե «ազգայինների», այլ Եվրամիության հետ, այնպես որ տեխնիկապես կարելի է խուսափել անհարմար հարցերից: Բայց դատելով Ստոկհոլմի, Օսլոյի և Փարիզի պաշտոնյաների խիստ վրդովված տոնայնությունից ՝ ոչ դանիացիները, ոչ էլ ամերիկացիները չեն կարողանա այդքան հեշտ պրծնել այս ամբողջ սկանդալից:

Աշխարհում Եվրոպա ԱՄՆ Ջո Բայդեն լրտեսություն Անգելա Մերկել

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին