Վրաստանում փետրվարի վերջին կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին բուժվել է: Այդ մասին հայտնել է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցչին՝ Մարինա Էզուգբային: Գրում է Russian.rt.com-ը։
Նրա խոսքերով՝ COVID-19 կորոնավիրուսի կրկնակի թեստի արդյունքը բացասական է։
Երկուշաբթի՝ մարտի 16-ին, հայտնի կդառնան նաև երկրորդ հիվանդի թեսթի արդյունքները:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 33 դեպք:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: