f

Անկախ

Նիկոլը տարօրինակ քարոզարշավ է տանում


Նիկոլը տարօրինակ քարոզարշավ է տանում։ Մի կողմից նա «հպարտանում է պարտությամբ» եւ նմանօրինակ հիմարություններ է արտաբերում, եւ դրանով փորձում է ջարդել տրամաբանության օրենքները, ապացուցել, որ մածունը սեւ է։ Տրամաբանության վրա հարձակումները նպատակ ունեն խորացնել զանգվածային խելագարության պոռթկումները, որոնց ենթարկվում է մեր հասարակությունը արդեն 3 տարի։

Հիշեցնեմ, որ նա արդեն ջարդել է բարոյականության օրենքները՝ լավի ու վատի մասին պատկերացումները։ Այսինքն, շատերին բացատրել է, որ ավելի լավ է հիմա՝ երբ հանձնել ենք Արցախը եւ 5000 զոհ ենք տվել, քան նախկինում՝ երբ Արցախը մերն էր եւ Ալիեւը վախենում էր մեր վրա հարձակվել։

Մյուս կողմից, նորից ակտիվացվել է խուժանը եւ Նիկոլը նոր թափով է լծվել ատելության քարոզին։

Ջարդված տրամաբանությամբ, ջարդված բարոյականությամբ ամբոխին ատելության քարոզը՝ խուժանի առաջնորդությամբ, կարող է տանել ուր ասես՝ ընդհուպ մինչեւ բախումներ։

Միաժամանակ, մի 500-1000 ադրբեջանցի հատել է Հայաստանի սահմանը, մի քանի կիլոմետր խորացել ու սպասում է։ Նիկոլն այս ընթացքում ինչ-որ բուռն գործունեության իմիտացիա է անում, Ռուսաստանին դիմում, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, բայց չի անում ամենահիմնականը՝ չի դիմում ՀՀ Զինված ուժերին։

Իսկ ինչի՞ է սպասում ադրբեջանցին։ Կարելի է ենթադրել, թե նա սպասում է, որ Նիկոլը բոլորին դիմի-վերջացնի, բախումները հրահրի, ընտրությունները չեղարկի։ Մինչ ընդդիմությունները եւ մյուսները հուզված կլինեն ընտրությունների չեղարկմամբ, ադրբեջանցիները կարող են անարգել շարժվել առաջ, վերցնել իրենց խոստացված անկլավները եւ բացել «միջանցքը»։

Իսկ մեկնաբանները գլուխ էին ջարդում, թե ինչու Նիկոլը այնուամենայնիվ որոշեց ընտրություններ հայտարարել։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին