ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից,հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ ԱՀ պետնախարարի արդեն նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հունիսի 1-ից վայր է դնում ԱՀ պետնախարարի լիազորությունները։