Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսային վարակի 170,426,245 դեպք է գրանցվել: Օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 352,685 նոր դեպք։ Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
Նշվում է, որ COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3.548.628-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիետնամում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել, որը բրիտանական և հնդկական շտամների հիբրիդ է: