f

Անկախ

Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը լիովին անտեղյակ է տնտեսագիտությունից, հանդիպել է ամերիկյան 26 խոշոր ընկերությունների գլխավոր ղեկավարների հետ և բազմաթիվ ստեր ասել նրանց Թուրքիայի տնտեսության մասին: Իրականությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը սնանկացած է, և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են սովի եզրին, մինչ կորոնավիրուսը մոլեգնում է անտառային հրդեհի նման՝ Թուրքիան դարձնելով աշխարհում հինգերորդ երկիրը վարակվածությամբ։   

Ահա Էրդողանի ստերից մի քանիսը, որ նա ասել է ամերիկացի գլխավոր ղեկավարներին

«Շատ երկրների առջև ծառացած խնդիրներից ու մատակարարման շղթայի խափանումներից ոչ մեկը չի եղել Թուրքիայում: Այն ժամանակ, երբ աշխարհի շատ տնտեսություններ փակուղի մտան, մենք շարունակեցինք ներդրումներ անել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Մեր մասնավոր հատվածի ջանքերի, մեր պետական ​​աջակցության և եռանդուն  համաճարակային միջոցառումների շնորհիվ մեր տնտեսությունը 2020 թվականը փակեց աճով։ Մենք 1.8 տոկոս ցուցանիշով G-20-ի ամենաարագ զարգացող երկիրն ենք Չինաստանից հետո:

Չնայած արտահանման մեր ավանդական շուկաներում լուրջ տնտեսական անկմանն ու արտաքին պահանջարկի կրճատմանը, մենք հասել ենք 170 միլիարդ դոլարի արտահանման։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալն աճել է 4 տոկոսով և գերազանցել 21 միլիարդ դոլարը:

2021թ հունվար-ապրիլ ամիսներին մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 331 տոկոսով:

2021 թ առաջին եռամսյակում մեր արդյունաբերական արտադրանքն աճել է 123 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Մենք նաև նկատում ենք ներդրումների պահանջարկի զգալի աճ Թուրքիայում:

Միացյալ Նահանգների ընդհանուր ուղղակի ներդրումները Թուրքիայում հասել են 13 միլիարդ դոլարի, իսկ թուրքական ընկերությունների ներդրումները ԱՄՆ-ում`72 միլիարդ դոլարի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան բոլոր ընկերություններին, որոնք վստահում են Թուրքիային և Թուրքիայի տնտեսությանը»։

Զարմանալիորեն, Էրդողանն այնուհետև որոշեց պատմել ամերիկացի գլխավոր  ղեկավարներին Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այդպիսով նրանց տեղեկացնելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած սարսափելի զանգվածային հանցագործությունների մասին:

«Չնայած նախագահ Բայդենի հայտարարությունը 1915 թ իրադարձությունների մասին լրացուցիչ բեռ է դնում մեր հարաբերությունների վրա, ես հավատում եմ, որ հանդիպումը, որը մենք կանցկացնենք պարոն Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում [հունիսին],  կարձանագրի մի նոր դարաշրջանի սկիզբ», հույս հայտնեց Էրդողանը:

Այնուհետև Էրդողանը հակասեց իր բազմաթիվ դաժան, անմարդկային, հակասեմական և ցեղային խտրականության հանրային հայտարարություններին ու քաղաքականությանը՝ ասելով. «Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ խեղաթյուրված մտածելակերպերը, ինչպիսիք են՝ այլատյացությունը, հակասեմականությունը և ցեղային խտրականությունը, տեղ գտնեն մեր հասարակության մեջ: Մենք վճռականորեն շարունակում ենք մեր ջանքերը բարեփոխելու տնտեսությունը, ազատությունները, օրենքներն ու արդարությունը՝ ըստ փոփոխվող պայմանների և կարիքների: Մենք հանրությանը ներկայացրել ենք Մարդու իրավունքների գործողությունների մեր ծրագիրը և տնտեսության բարեփոխումների մեր ծրագիրը»:

 Ահա գլխավոր գործադիր ղեկավարների ցուցակը, որոնց հետ Էրդողանը հանդիպել է.

«Քարգիլ» սննդամթերքի բաղադրիչների և կենսաարդյունաբերական ձեռնարկությունների ավագ փոխնախագահ Դեյվիդ Վեբսթեր DowAksa-ի գլխավոր գործադիր տնօրեն Դուգլաս Փարկս «Հիլթոն»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Նասետա MetLife-ի նախագահ Նուրինա Գարսիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա) «Նեթֆլիքս»-ի ֆինանսական տնօրեն Սպենսեր Նոյման «Բոինգ» ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Սթեն Դիլ  Kellogg ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քեհիլեյն «Գուգլ»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Քարան Բհաթիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան)GE օդագնացության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Սլեթերի Varian Medical Systems-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Թոթ PepsiCo-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիլվիու Պոպովիչի (Եվրոպա) «Ամազոն»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Սյուզան Փոյնթըր Cheniere Energy-ի առևտրային տնօրեն Անատոլ Ֆեյգին Citi-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Լիվինգստն (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա) Procter & Gamble-ի նախագահ Լոիկ Թասել (Եվրոպա) Progress Rail-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մարթի Հէյքրաֆթ Tellurian Inc.-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Օկտավիո Սիմոես Medtronic-ի փոխնախագահ և Եվրոպայի բաժնի ավագ փոխնախագահ Ռոբ թեն Հոյեթ Archer Daniels Midland-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի նախագահ Իսմայիլ Ռոյիգ Microsoft-ի ընկերության  փոխնախագահ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Սամեր Աբու Լթայիֆ Cisco-ի ավագ փոխնախագահ և ընկերության ռազմավարության ղեկավար Մայքլ Թիմենի Honeywell Aerospace-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայք Մադսեն Nova Power Solutions-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Զիֆ Coca-Cola ընկերության նախագահ (Եվրոպա և Մերձավոր Արևելք) Ջենի Ստոիչկովա Johnson & Johnson-ի զարգացող շուկաների գծով նախագահ Ջորջիո Միլեզի, և Baker Hughes-ի փոխնախագահ (Մերձավոր Արևելք, Թուրքիա, Հյուսիսային Աֆրիկա) Զահեր Իբրահիմ։

Այժմ դիմենք աշխարհի մեծագույն տնտեսագետներից մեկին`Թուրքիայում ծնված հայազգի Տարոն Աճեմօղլուին, որն այժմ Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր է: Նրա անունը հաճախ նշվում է որպես Նոբելյան մրցանակի ապագա թեկնածու:

Տեսազրույցի ընթացքում Աճեմօղլուն ուղղակիորեն հակասեց Էրդողանի՝ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ քարոզչական պատկերին՝ ասելով. «Ես մեծ մտավախություն ունեմ, որ տնտեսական ճգնաժամը կարող է խորանալ Թուրքիայում»:

Ահա որոշ հատվածներ Աճեմօղլուի՝ Թուրքիայի տնտեսության անմխիթար վիճակի նկարագրությունից:

«Երբ Թուրքիան գնաց նախագահական ընտրությունների, և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա։

Այս ազգայնական և մենատիրական ամբոխավարական վարչակարգերը կամ այդ շարժումները, ընդհանուր առմամբ, թուլացնում են պետական տարողությունը, երբ գալիս են իշխանության: Սա և՛ ռազմավարություն է, և՛ մի բան, որ նրանք անում են ակամա, քանի որ չեն կարող ղեկավարել օրինականությամբ: Մենք դա տեսնում ենք Հնդկաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և Հունգարիայում։

Այն երկրները, որտեղ կորոնավիրուսից ամենից շատ մարդիկ են մահացել աշխարհում, եղել են Բրազիլիան, Թուրքիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և ամբոխավարական մենատիրական վարչակարգերը, ինչպես, օրինակ Ամերիկան Թրամփի կառավարման տարիներին։

Թուրքիան ապրում է ամենածանր տնտեսական ճգնաժամերը վերջին հինգ տարիների ընթացքում: Եղել են խոշոր ճգնաժամեր, որոնք սկսվել են ոչ միայն համաճարակից հետո, այլև դրանից առաջ: Պարտքերի ավելացումը, հաշվեկշիռների վատթարացումը, կարո՞ղ է ճիշտ արդյունք բերվել դրանց դեմ: Ոչ։ Ինչո՞ւ։ Քիչ մարդիկ կան պաշտոնակալությունում, որ կարող են պատշաճ կերպով գործ ունենալ տնտեսության հետ և բարելավել այն: Հատկապես Բերաթ Ալբայրակի [Էկոնոմիկայի և գանձապետարանի նախարարը և Էրդողանի փեսան] օրոք կայացած խմբակը չէր կարող ճիշտ մոտեցում ցուցաբերել անելիքների հարցում: Ժողովրդավարությունը շատ առավելություններ ունի բռնապետությունների և մենատիրական համակարգերի նկատմամբ: Բայց ամենամեծ առավելություններից մեկը նրանց ձգտումն է՝ ամենամեծ սխալները, տաղանդներն ու անկարողությունը առաջնակարգ դիրքերում պահելը ավելի թույլ է: Հատկապես, երբ նախագահական ընտրություններ էին Թուրքիայում և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա:

Հատկապես վերջին հինգ տարիներին գործազրկությունն ու անհավասարությունը [Թուրքիայում]  հասել են շատ բարձր մակարդակի։

Առևտրի կենտրոններն ու շինարարական ընկերությունները, որոնք հինգ տարի շարունակ իրենց հաշվեկշռում հսկայական խնդիրներ են ունեցել, դեռ կանգուն են: Որքա՞ն կկարողանան կանգուն մնալ։ Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը բանկերի վրա։ Որքա՞ն ժամանակ կկարողանանք պահպանել տոկոսադրույքների քաղաքականությունն այս ճանապարհով, մինչ մեր պահուստներն այդքան նվազել են: Այս չափերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բացասական կդառնան: Այս խնդիրները առկա են ոչ միայն Թուրքիայում, դրանք կան նաև այլ տեղերում, բայց որտեղ էլ որ տեսնում ես այդ խնդիրները, տեսնում ես տնտեսությունը ճիշտ չկառավարելու որոշումների դերը»:

 

Հուսով եմ, որ ամերիկացի գլխավոր ղեկավարներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն Աճեմօղլուի ճշգրիտ գնահատմանը, քան Էրդողանի քարոզչությանը, որը Թուրքիան հասցրել է տնտեսական աղետի:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հարութ Սասունյան ԱՄՆ

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին