ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնել է Չինաստանում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Հոնկոնգում փորձարկումներ կիրականացնեն Remdesivir դեղամիջոցի օգնությամբ։
Նրա խոսքերով՝ փորձարկումներ կիրականացվեն քաղաքի երեք խոշոր հիվանդանոցներում ՝ արքայադուստր Մարգարեթի, Մերի թագուհու և Ուելսի արքայազնի անուններով հիվանդանոցներում: Դեղամիջոցի արդյունավետությունը ստուգելու համար մասնակցությունը կամավոր կլինի: