RT- ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ նորից հղի է: Գրում է Gazeta.ru-ն։
Սիմոնյանի խոսքերով՝ հղիացել է ծննդաբերությունից 4 ամիս անց: Սիմոնյանը այս իրադարձությունը «օրհնություն» է համարել և ասել, որ իր համար հղիության արհեստական ընդհատում հնարավոր չէ:
Գլխավոր խմբագրի և նրա ամուսնու՝ դերասան Տիգրան Քեոսայանի համար սա կլինի չորրորդ երեխան: Նրանք միասին են 2012 թ․ և մեծացնում են երեք երեխայի`6-ամյա Մարիանային, 5-ամյա Բագրատին և 2019 թ․ լույս աշխարհ եկած Մարոյին։
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես դա հայտնել առանց ծիծաղի պայթյունի, բայց ես կրկին հղի եմ», - հավելել է Սիմոնյանը:
Ավելի վաղ Սիմոնյանը մայր դարձել էր 2019 թ․ հոկտեմբերի 19-ին: Նա աղջիկ էր ունեցել, որին Մարո էին անվանել։