Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից կազմակերպության հանդեպ չվճարված պարտքերի պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ԳԱ նախագահ Վոլքան Բոզկըրին ուղղված նամակից։
«Այս պահին ՄԱԿ-ի անդամ հինգ երկրներ պարտքեր ունեն` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմանների»,- ասվում է նամակում:
19-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամը, որն իր վճարները չի վճարել, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր Ասամբլեայում։