Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Sputnik V» դեղամիջոցով։
Այդ մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայում երկրի դեսպան Ռիադ Հադադին: Գրում է Russian.rt.com-ը։
«Այո, նա պատվաստվել է», - ասել է նա:
Նա նշել է, որ Սիրիա առաքված պատվաստանյութերի առաջին խմբաքանակն օգտագործվել է երկրի բժիշկներին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատվաստելու համար:
Ապրիլին հաղորդվեց, որ Սիրիան Չինաստանից ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 150,000 չափաբաժին։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 171 միլիոնը։