f

Անկախ

''Մուղնի'' հրատարակչությունը բացել է ծրարները


Խոսք ընթերցողի

Կիլիկիայի Տավրոսյան լեռնաշղթայի լանջին բուն դրած հայկական Սովուգ Օլուգ գյուղում 1932թ․ ծնված և երկար դեգերումներից հետո 1964-ին Լոնդոնում հաստատված նշանավոր հայի՝ Ասատուր Գյուզելյանի մասին առաջին անգամ լսել եմ իմ հայտնի հայրենակից ու վաղեմի բարեկամ մանկավարժ, գրող, հրապարակագիր Ալբերտ Փարսադանյանից։ Սկսած վերջինիս ,Գիտելիքների շտեմարանե առաջին գրքից հոգեհույս ու պարտավորեցնող ընծայագրերով իմ գրադարակի մի անկյունում են նրա գրքերը, այդ թվում ,Հարատևող բարեկամությունե գիրքը նվիրված իր և Ասատուր Գյուզելյանի 50-ամյա բարեկամությանը։ 2009թ․ Ալբերտ Փարսադանյանի մահից ամիսներ անց վերահրատարակվել է այդ աշխատությունը և ուշագրավ նամակներից ու անմոռաց հանդիպումներից զատ հանրությանը ներկայացրել Ասատուր Գյուզելյանի ,Փոխան դամբանականի. Հուսք բանքե գրությունը, որպես հարգանքի տուրք գրողին։ Փարսադանյան-Գյուզելյան նամակագրության ծրարներից զատ ավելի քան վեց տասնյակ ամենատարբեր հասցեներից ստացված ծրարներն է ընթերցողի առաջ բացել ,Մուղնիե հրատարակչությունը, նամակները հավաքելով ,Խոսում են նամակները․ Հուշ-նամականիե ստվարածավալ ժողովածուում։ Մարդկային հարաբերությունների, կյանքի ճանապարհների խաչաձևումների, հույսի, հավատի, ինքնադրսևորման յուրատիպ շտեմարաններ են Գևորգ Աբաջյանի, Գրիգոր Բեքմեզյանի, Լիանորա Գրիգորովայի (Գրիգորյան), Արամ Խաչատրյանի, Վիկտոր Համբարձումյանի, Ֆադեյ Սարգսյանի, Գրիգոր Քեշիշյանի և այլոց նամակները։ Նույնքան էլ խոր ու բազմաբովանդակ են Ասատուր Գյուզելյանի նամակ-պատասխանները։

Բոլոր նամակները խոսում են, խոսում են հայերեն։ Հայոց ոգու ինքնատիպ ճիչեր են դրանք, որ հաճախ ուղղվել են աշխարհի մեծամեծների ականջներին։ Պակաս խոսուն չեն գրքի էջերում զետեղված լուսանկարները։ Հենց այդ ոգով է ավարտվում նամականին՝ եզրափակվելով հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով 2015թ-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հասցեագրված բաց նամակ-հորդորով։ Գրքի ամենավերջում տեղ գտած 2021թ-ին գրված իր հոդվածը Ասատուր Գյուզելյանը սկսել և ավարտել է Եղիշե Չարենցի․ ,Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ էե հանրահայտ պատգամով, որը, ըստ իրեն, դժբախտաբար Ավետարանի ,Անպտուղ թզենիե-ի պես ցարդ մնացել է․․․ Անպտուղ։ Մարդկային կյանքը ճիշտ ապրելու արվեստի յուրատիպ պատառիկներ է ամբարել ,Ասատուր Գյուզելյան․Կենսագրական տեղեկություններե հավելումը։
․․․ Փակում եմ նամականին, պատրաստ կիսելու գրքի առաջաբանում տեղ գտած ,Մուղնիե հրատարակչության հիմնադիր Ռոմեն Կոզմոյանի․ ,Այս գործն անաչառ վավերագրություն է, ուր ներկայացվում ու երևում են թե՛ ժամանակներն, և թե՛ անհատներն իրենց բնորոշ հոգեվիճակներովե խոսք-գնահատականը։

Վաղարշակ Ղորխմազյան
 

Ալբերտ Փարսադանյան Ասատուր Գյուզելյան Վաղարշակ Ղորխմազյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին