Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականի ռուսական ծառայությունը պատահմամբ բացահայտել է արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կողմի մարդկային կորուստների իրական թիվը: Սակայն սոցկայքերում բարձրացրած աղմուկի արդյունքում շատ արագ փոխել է վերնագիրը:
Կից ներկայացնում ենք նկարներ, որոնցից առաջինում նշվում է, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նվերների քարավան, նշելով որ նվերներ կստանան 6000 զոհված զինծառայողների ընտանիքներ:
Եվ երբ սոցցանցերի օգտատերերը սկսել են հետաքրքրվել, թե ինչու 6000 զոհված զինծառայող, այլ ոչ 2900, ինչպես նշվում է պաշտոնական տվյալներում, թուրքական ընկերությունն արագ փոխել է տվյալները, նշելով, որ օգնություն է տրամադրվել 6000 զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը հրապարակեց պաշտոնական տվյալները,նշելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվել է 2900 զինծառայողների թիվը, անհետ կորած է համարվում ևս 14 զինծառայող: