Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է 95 601-ով և հասել 16 720 081-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ Բրազիլիայում մահվան դեպքերի ընդհանուր թիվը 467 706 է կազմում:
Համաճարակի մեկնարկից ի վեր, հանրապետությունում վերականգնվել են ավելի քան 15,1 միլիոն հիվանդներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 տեսակ, որն առաջացնում է կորոնավիրուսային վարակ: