Times of India պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Ութեր Պրադեշ նահանգում հարսանիքի ժամանակ հարսնացուն մահացել է, ինչից հետո փեսան որոշել է ամուսնանալ նրա քրոջ հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
Մանգեշ Կումարի հարսանիքը Սուրբհի անունով մի աղջկա հետ պետք է տեղի ունենար իր հայրենի Սամասպուր գյուղում: Երբ փեսայի ընտանիքը հասել է հարսնացուի տուն, և սկսվել է հնդկական ավանդական հարսանեկան արարողությունը, Սուրբհին հանկարծ բողոքել է գլխացավից, որից հետո նա ուշագնաց է եղել: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են նրա մահվան մասին։ Աղջկա մահը վրա է հասել նույնիսկ մինչև բժշկական հաստատություն հասնելը։
«Ըստ բժշկի, հարսնացուն մահացել է սրտի կաթվածից», - ասել են նրա ընտանիքի անդամները:
Չնայած ընտանիքի վշտին, նրանք Կումարին առաջարկել են ամուսնանալ Սուրբհիի կրտսեր քրոջ՝ Նիշայի հետ:
«Տարօրինակ իրավիճակ էր, քանի որ նշվում էր իմ կրտսեր քրոջ հարսանիքը, իսկ իմ մահացած քրոջ դին դրված էր մեկ այլ սենյակում», - մեկնաբանել է մահացածի եղբայրը՝ Սաուրաբը: