Շվեդիա-Հայաստան ընկերական խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը մարզում անցկացրեց Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում։ Ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը մարզվում էր անհատապես: Ամենայն հավանականությամբ, Հարոյանը չի մասնակցի նաև Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: