Ուրեմն սա մեր գյուղի մեկ կովի, մեկ օրվա կաթից ստացած կարագն է...Մեր գյուղի կենդանիները կերակրվում են միայն Շիրակիս սարերի դեղաբույսերով հարուստ խոտով և տարբեր սերմերի զտումից առաջացած մնացորդներով: Այսինքն աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր կերով սնված կովի կաթով է պատրաստված և հազար արտասահմանյան զարգացած երկրի կաթի փոշուց ստացվածը պարզապես ոչինչ է մեր հայրենական, գյուղական կաթնամթերքին համեմատ...